Նախնական տվյալներով, Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ծնունդով Ջավախքից, երևանաբնակ Արման Սահակյանը, որի օգտին աշխատում էր Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը՝ Շիրակի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորը։ Վերջինիս ձայների քանակը 14 հազար 399 է։
Ձայների հաշվարկով երկրորդ տեղում Շիրակի նախկին մարզպետն է, հարգանք վայելող գեներալ Ֆելիքս Ցոլակյանը։ Նա, նախնական տվյալներով, հավաքել է 11 հազար 650 ձայն։
Երրորդ տեղում՝ որքան էլ զարմանալի լինի, Մարտուն Գրիգորյանն է՝ 10648 ձայներով: Նրա նկատմամբ գյումրեցիները նախորդ ԱԺ ընտրություններում ցուցադրել էին իրենց վերաբերմունքը, երբ նա մեծամասնական ընտրակարգով մրցակցում էր Արման Սահակյանի հետ։ Այդ ժամանակ գյումրեցիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ նախապատվությունը տալիս են իրենց համաքաղաքացուն։
Չորրորդ տեղում Արթիկի տարածաշրջանը ներկայացնող Մուշեղ Պետոյանն է, նա հավաքել է 8799 ձայն։
Կարդացեք նաև
Հինգերորդ տեղում ԳԳՄ «Շիրակի» մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանն է, հավաքել է 2153 ձայն։
Վեցերորդ տեղում Սուքիաս Ավետիսյանն է, որն, ի տարբերություն շատերի, որոնք երբեք չեմ մոտեցել ԱԺ ամբիոնին ու որևէ հարց չեն բարձրաձայնել, ԱԺ ակտիվ պատգամավորներից մեկն էր։ Նա հավաքել է 1007 ձայն։
Մեկ անգամ ևս նշենք, որ սա երեկվա ընտրությունների նախնական պատկերն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Չի բերել…..Գնել է…Ու լցրել է….Արման Սահակյանի Սերժ Սարգսյանից դաբռո է եղել կեղծել 7000 ձայն……..
Ամոթ շիրակցիներին,որ Շիրակում առաջին տեղը զբաղեցրեց մարզի համար ոչինչ չարած այդ եկվորը: