Լրահոս
Օրվա լրահոսը

Մի փողոցը տարին մի քանի անգամ ասֆալտապատելու փոխարեն հասարակ զուգարաններ տեղադրեք

Ապրիլ 03,2017 14:30

Զբոսաշրջությունը գերակա ուղղություն հռչակած կառավարությունն այդքան չարչրկված հասարակական զուգարանի հարցն անգամ չի կարողանում լուծել: Հին ու առաջին քրիստոնեական երկիր լինելու, գյուղական տուրիզմի ու բիբլիական Արարատի գովազդներով Հայաստան բերած զբոսաշրջիկներին միայն այդ վայրերը չէ, որ ցույց ենք տալու: Երթեւեկության կանոններին սրբորեն հետեւող տուրիստներից շատերը խուսափում են երկրորդ անգամ նույն գետնանցումից օգտվել` հաշվի առնելով նախորդ անգամվա հիասթափությունը:

Հասարակական զուգարանի վերածված, մութ ու գարշահոտ երեք անցում Կենտրոնում է` Մաշտոցի պողոտայում: Այս գետնանցումները մեկը մյուսից ավերակ են ու անցորդների համար՝ վտանգավոր: Կարելի էր, չէ՞, մի փողոցը տարին մի քանի անգամ ասֆալտապատելու փոխարեն այս անցումների լուսավորությունն ավելացնել, թանկարժեք բիոզուգարանների փոխարեն էլ սովորական հասարակական զուգարաններ տեղադրել, որպեսզի մարդիկ անցումները չդարձնեն հասարակական զուգարաններ:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

01,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930