«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1-ին կարգի հաշմանդամ 47-ամյա Հարություն Պողոսյանն արդեն երրորդ օրն է, ինչ հացադուլի մեջ է:
Ինչպես մեզ տեղեկացրին դատապարտյալի հարազատները՝ պատճառը այն է, որ վերջին մեկ տարում երկու անգամ ՔԿՀ-ի վարչակազմը մերժում է նրան պայմանական վաղաժամկետ ազատել:
Նշենք, որ «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմը խոստացել է նրան տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ կհետազոտեն Հարություն Պողոսյանին ու կներկայացնեն վաղաժամկետ ազատման, սակայն հացադուլավորը չի հավատում համակարգին:
Հարություն Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրենսգրքի 266-րդ հոդվածի հատկանիշներով եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման:
Դավիթ ԱՐԱՄՅԱՆ