ԿԸՀ-ն ժամը 1-ի դրությամբ ամփոփել է թվով 143 տեղամասերի արդյունքները: Ընդհանուր առմամբ այդքան տեղամասերում 46 հազար 81 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 29 հազար 484 ընտրող: Անվավեր է եղել 60 քվեաթերթիկ:
Ըստ նախնական արդյունքների, այդքան տեղամասերում «Ելք» դաշինքի օգտին քվեարկել է 1259 ընտրող, «Ազատ դեմոկրատների» օգտին՝ 183, ՀՎԿ-ի օգտին 934 ընտրող, «Ծառուկյան» դաշինքը ստացել է 6767 ձայն, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը 321, ՀՀԿ-ն՝ 16.325, ՀԿԿ-ն 117, ՕՐՕ-ն 595, ՀՅԴ-ն 2871 ձայն:
Այսպիսով, նախնական տվյալներով հաղթել է ՀՀԿ-ն, երկրորդ տեղում է Ծառուկյան դաշինքը, երրորդ տեղում՝ ՀՅԴ-ն, այնուհետեւ Ելքն ու ՀՎԿ-ն, մյուսների ձայները փոքր տոկոս են կազմում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ