Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղակայված թիվ 7/43 ընտրատեղամասում մեր տեսախցիկն արձանագրել է ուշագրավ ընտրախախտում: Քվեաթերթիկները քվեատուփից հանելուց հետո հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը 6 համարի ՀՀԿ-ի քվեաթերթիկները վերցրել ու մանրից տեղամասից դուրս հանեց:
Տեսանկարահանելով կատարվածը՝ հարցրեցինք, թե ինչո՞ւ է քվեաթերթիկները հանում դուրս, երբ դեռ չեն հաշվել, հանձնաժողովի նախագահը ուշ տեսնելով, թե ինչ է կատարվում, Վոլոդյա անունով այդ ՀՀԿ-ականին ներս կանչեց. «Վալո՛դ, ստեղ արի, ուր ես հանել, ինչի՞ ես վերցրել գնացել, հլը տուր ստեղ քվեաթերթիկները»:
Նա պատասխանեց, թե հեռախոսով էի խոսում, ձեռս դուրս եկա. «Վայ, տարա կերա՞»: Հանձնաժողովականներն էլ, ասելով՝ «ուտելու բան լիներ, նո՞ր էիք կերել», աչք փակեցին կատարվածի վրա:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ