Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/43 ընտրատեղամասում անվավեր քվեաթերթիկները 29-ն էին ու հիմնականում անվավեր էին ՀՀԿ-ի քվեաթերթիկները: Ընտրողները գերադասել էին ծրարի մեջ դնել 6 համարի քվեաթերթիկը, բայց բոլորի վրա խաչ քաշել, ջնջել ու խզմզել:
ՀՀԿ-ի օգտին քվեարկածներից մեկը ծրարի մեջ քվեաթերթիկի հետ դրել էր նաեւ իր կտրոնը, որտեղ կար լուսանկարը:
ՍԱՍ-ի Արտակի երկրպագուներից մեկը, տեսնելով, որ Մալաթիայի թիվ 3 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված 11 թեկնածուների մեջ չկա Արտակ Սարգսյանը, քվեաթերթիկում ավելացրել էր 12-րդ տողը ու սմայլիկի հետ գրել. «Արտակ Սարգսյան. միակ»:
Կային քվեաթերթիկներ, որտեղ ամենավերջին սեռական հայհոյանքներ էր գրված ՀՀԿ-ի հասցեին, քվեաթերթիկներից մեկի վրա գրված էր՝ «բոլորին դեմ եմ» եւ այլն:
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ Տիգրան Կարապետիչի երկրպագուները նրան չեն մոռացել ու քվեարկել են նրա օգտին, թեեւ այս ընտրատարածքում նա առաջադրված չէ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ