Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն միանձնյա՞ կկառավարի (Տեսանյութ)

Ապրիլ 03,2017 01:07

Էդուարդ Շարմազանովն Արամ Մանուկյանին հորդորում է լսել Լեւոն Զուրաբյանի հայտարարությունները

«Սահմանադրական բարեփոխումներից հետո առաջին ընտրությունները կայացան`ՀՀ-ին հաջողվեց նոր ԸՕ-ի հիման վրա կազմակերպել ժողովրդավարական, թափանցիկ, մրցակցային ընտրություններ: Սա բոլորիս հաջողությունն է եւ անկախ նրանից թե քանի՞ կուսակցություն կամ դաշինք կլինեն խորհրդարանում, Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհն անքննելի փաստ է»,- քիչ առաջ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը`ամփոփելով երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Էդուարդ Շարմազանովն ասում է`ստացվող նախնական տվյալները դրական են ՀՀԿ-ի համար: Հիշեցնենք, 203 տեղամասերի արդյունքներով ՀՀԿ-ն մոտ 48 տոկոս ձայն է ստացել: Սա ԱԺ փոխնախագահին հիմք է տալիս հայտարարել` անվիճելի է, որ ՀՀԿ-ն առաջատար քաղաքական ուժ է:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ  առնվազն 200 հազար մարդ ավել է քվեարկել: Նա լուրջ կասկածներ էր հայտնել մասնակցության նման ակտիվության մասով:

Aravot.am-ի այդ դիտարկմանը Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ ընդամենը երեկ նույն դաշինքից Լեւոն Զուրաբյանը հավաստիացնում էր, որ գործնականում, նման ընտրական օրենսգրով անհնար է որեւէ կեղծիք: Նա Արամ Մանուկյանին հորդորեց`հայտարարություններ անելուց առաջ ուշադիր հետեւել սեփական քաղաքական ուժի ներկայացուցչի հնչեցրած հայտարարություններին:

ԵԼՔ դաշինքի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Սարգսյանն էլ հայտարարել էր, որ համամիտ չի էկզիթ-փոլի արդյունքների հետ: Այդ առիթով էր ԱԺ փոխնախագահը տարակուսանք հայտնեց. «Էկզիթ-փոլով ԵԼՔ-ը կարծեմ 10 տոկոս էր, չէ՞: Համամիտ չէ՞, այսինքն`ԵԼՔ-ն ավելի քի՞չ է ստացել»:

Այլ մանրամասներն ավելի ուշ`տեսանյութում

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, ՀՀԿ-ն կշարունակի՞ ՀՅԴ-ի հետ կոալիցիան, թե՞ միանձնյա կկառավարի, քանի որ նախնական արդյունքները հուշում են, որ ՀՀԿ-ն բացարձակ առաջատար է լինելու: Համաձայնելով դիտարկման հետ, Էդուարդ Շարմազանովը հորդորեց, այնուհանդերձ սպասել պաշտոնական եւ վերջնական արդյունքներին:

Ինչ մնում է ՀՅԴ-ի հետ կոալիցիային, ասաց`ՀՅԴ-ի հետ հարաբերությունները ռազմավարական են, բայց ընտրությունների վերջնական արդյունքները ցույց կտան: Իր անձնական կարծիքն այն է`ճիշտ կլինի, որ շարունակվի ՀՅԴ-ի հետ կոալիցիոն գործընկերությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930