Գյումրու ամենաթեժ ընտրատեղամասերից մեկում՝ «Զանգակատան» մանկապարտեզի դիմաց վիճաբանություն սկսվեց Վարդան Ղուկասյանի թիկնապահի ընտանիքի ու Մարտուն Գրիգորյանի օգտին դեպի ընտրատեղամաս ուղղորդող մականունավոր կանանց միջև։ Թիկնապահի կինը՝ Արուսյակ Հովհաննիսյանը, բակում կանգնած մարտունական կանանցից մեկին ասում էր․ «Շնորհքով ընտրե, գնա, հիմի քո մոտ թերթիկ կա՞»։
Մարտուն Գրիգորյանին սատարող կինն ասաց՝ ոչ։ «Ուրեմն վերջացավ, այնտեղ մարդիկ են եղել, որոնք թերթիկներ են ունեցել, խնդիրը դա է», -շարունակեց Արուսյակ Հովհաննիսյանը։ Վերջինս ոտքը դեռ չէր քաշել, երբ Մարտուն Գրիգորյանին սատարող կինն ասաց․ «Թե չէ, գիտես, սաղ խարդախությունը ձեզնից է սովորել ժողովուրդը, Վարդան Ղուկասյանից»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ