Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ն ամփոփում է

Ապրիլ 03,2017 00:40
  1. Ապրիլի 2-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 49 ահազանգ: Ահազանգերից 17-ը հաստատվել է և արագացված ընթացակարգով ստացել լուծում: Դրանցից մեկով էլ խնդիրը լուծվել է ընտրատեղամաս իրականացված արագ արձագանքման այցի արդյունքում: Մյուս բոլոր ահազանգերը վերաբերել են իրավական խորհրդատվություն տրամադրելուն: Իրականացվել է նաև քաղաքացիների ընդունելություն:

Քրեակատարողական հիմնարկներում քվեարկության ընթացքի վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել:

Նշված 17 ահազանգերը վերաբերել են ընտրատեղամասերում կուտակման, տեխնիկական միջոցների  անսարքության, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձանց կողմից քվեարկությունը կատարելու հարմարությունների բացակայության, ընտրացուցակներում գրառումների, քվեաթերթիկների հաշվարկին պատգամավորության թեկնածուին և վստահված անձին չթույլատրելու, ինչպես նաև քվեարկության վայրի հետ կապված հարցերին:

  1. Պաշտպանի աշխատակազմի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համատեղ քննարկման արդյունքում ԿԸՀ-ի կողմից բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներին հանձնարարվել է հատուկ աջակցություն ցուցաբերել այն ընտրատեղամասեր այցելած հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք չունեն համապատասխան պայմաններ:

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության համար անհրաժեշտ պայմանների բացակայության հետ կապված 5 կոնկրետ դեպքի վերաբերյալ ահազանգ, ինչպես նաև մեկ ընդհանուր բնույթի մտահոգություն: Բոլոր կոնկրետ դեպքերով քաղաքացիները տեղեկացվել են նշված աջակցության հնարավորության մասին:

  1. Պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում տեղ գտած շուրջ 850 հրապարակում, որոնցից 325-ով խախտման վերաբերյալ տվյալները չեն հաստատվել, իսկ 131-ը պարունակել է հանցագործության առերևույթ հատկանիշներ: Հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող տեղեկությունները կուղարկվեն քրեական հետապնդում իրականացնող մարմիններին:
  2. Շիրակի, Լոռու, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերին առնչվող 176 հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել են քննարկման ընթացակարգեր: Մասնավորապես, ուսումնասիրվել են Գեղարքունիքի մարզին վերաբերող 60, Շիրակի մարզին՝ 13, Սյունիքի մարզին՝ 53 և Լոռու մարզին առնչվող 50 հրապարակում և բանավոր բողոք: Համապատասխան աշխատանք է տարվել ընտրական հանձնաժողովների և ոստիկանության մարմինների հետ: Արդյունքում՝ արձանագրված խախտումներից 45-ով Գեղարքունիքում, 11-ով Շիրակում, 47-ով Սյունիքում և 21-ով Լոռիում բարձրացված հարցերը հաստատվել են և ստացել են լուծում:
  3. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, հատկապես ուշադրությամբ է հետևել է լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությանը: Լրագրողի մասնագիտական աշխատանքի կամ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է:
  4. Ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմն անընդհատ կապի մեջ է եղել Եվրամիության պատվիրակության ներկայացուցչի եւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական խմբի անդամների հետ, որոնց պարբերաբար ներկայացվել են վերը նշված տեղեկությունները: Սույն ամփոփիչ հայտարարության տվյալները նույնպես կփոխանցվեն միջազգային գործընկերներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930