Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմիտասը Էդուարդի համար սրբություն է եղել». Վիլլի Սարգսյան

Ապրիլ 03,2017 00:22

Շնորհանդեսը կազմակերպել էր Աթայան-Բեժանյան ընտանիքը Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ: Ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Խզմալյանը խոսում էր Էդուարդ Աթայանի մասին, ներկայացնում նրա կյանքն ու ստեղծագործությունները: Նա կարդաց հեղինակի մի քանի բանաստեղծություններ` մեկնաբանելով և համեմատելով դրանք համաշխարհային և ռուսական գրական ստեղծագործությունների հետ:

Էդուարդ Աթայանի բանաստեղծությունների ժողովածուն կազմել էին Նատալյա Աբրահամյանը և Ջեմմա Բեժանյանը: Վերջինիս խոսքով մի փոքր դժվար էր դա անել, քանի որ նա երկրից դուրս էր գտնվում և Նատալյայի հետ ընտրում էին ստեղծագործությունները Skype-ի միջոցով:

Տիգրան Խզմալյանի խոսքի դադարների ժամանակ դաշնակահար Վիլլի Սարգսյանը` Էդուարդ Աթայանի մոտ ընկերը, նվագում էր Կոմիտասի ստեղծագործությունները: Վիլլի Սարգսյանը նշեց, որ ընտրել են հենց Կոմիտասի ստեղծագործությունները, քանի որ Էդուարդ Աթայանը միշտ հիացմունքով ու պաշտամունքով էր լսում Կոմիտաս: «Կոմիտասը Էդուարդի համար սրբություն է եղել»,- հավելեց դաշնակահարը:

Հյուրերից մեկը կարդաց Էդուարդ Աթայանի բանաստեղծություններից մի քանիսը: Կոմիտասի երաժշտությամբ էլ եզրափակեցին ցերեկույթը:

Ռոզա ԾԱՂԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930