Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդները շատ են եւ տարբեր

Ապրիլ 02,2017 07:30

Տեղական որոշ ՀԿ-ների հավատարմագրած դիտորդների ճնշող մեծամասնությունն այլազգիներ ու օտարերկրյա քաղաքացիներ են

Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի միջազգային 6 կազմակերպություն, որոնց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԽԽՎ-ն, Եվրոպական խորհրդարանը, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը եւ այլն:

Միջազգային կազմակերպություններից բացի, դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել է 49 տեղական հասարակական կազմակերպություն: Ուշագրավ է այն, որ որպես տեղական, այսինքն՝ Հայաստանում գրանցված ու Հայաստանում գործող մի քանի հասարակական կազմակերպությունների՝ ԿԸՀ ներկայացրած ցանկում գերակշռում են այլազգիները, որոնց թվում շատ են հատկապես ուկրաինացիներն ու վրացիները, կան նաեւ սլովենացիներ, եզդիներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ:

Այսպես, այլազգի դիտորդներ հավատարմագրած տեղական հասարակական կազմակերպությունների ռեկորդակիրը Լեւոն Բարսեղյանի ղեկավարած «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ն է, որի հայտավորած 343 դիտորդից 261-ը, այսինքն՝ ճնշող մեծամասնությունը, օտարերկրյա քաղաքացիներ են:
ԿԸՀ կայքում հրապարակված տվյալներով՝ ի թվիս այլոց, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»-ի դիտորդների ցուցակում են հետեւյալ անձինք. «Մարչենկո Գեննադի Իվանի, Նաբուտովսկայա Էթերի Շալվայի, Ռոմանչենկո Նատալյա Ալեքսեյի, Ռեյնխիմմել Յուրի Ալեքսանդրի, Ագդգոմելաձե Նանա Յուրիի, Մարջանիշվիլի Գեւորք Իլիայի, Մարջանիշվիլի Գեւորք Գեւորքի, Ղավթաձե Խաթունա Ավթանդիլի, Գուլիաշվիլի Գիորգի Նոդարի, Կացիտաձե Մաիա Բիճիկոյի, Մերաբիշվիլի Դիանա Նուգզարի, Դաթուաշվիլի Լիկա Միխեիլի, Միկելաձե Մալխազ Օթարի, Ժվանիա Թինա Ջեմալիի, Խիթարիշվիլի Նինո Թեմուրիի, Կոնիաշվիլի Թաթիա Գելայի, Տավակարիշվիլի Արինա Վլադիմիրի, Ջավախաձե Շոթա Նոդարի, Վիրսալաձե Թամթա Յուրիի, Ալիխանով Գրիգորի Անդրեյի, Կարմանով Պյոտր Ալեքսանդրի, Տրոֆիմ Անաստասիա Վասիլիի, Մոլոկանով Միխայիլ Վիկտորի, Պոդչասով Անտոն Վալերիի, Պերովա Յուլիա, Բուրիչ Ալյոնա Էդուարդի, Սամոդուրով Կիրիլլ Օլեգի, Լեգրանդ Դիանա Ալեքսանդրի, Դիվիլկովսկի Իվան Միխայիլի, Չուբարով Իլյա Գեորգիի, Տրուս Անաստասիա Բորիսի, Օվակիմովա Աննա Ռուդոլֆի, Բենդսեն Մեդս, Բլանկ Ֆիլիպ Անսբյերգի, Պինյնան Չեն Պինյնան, Քրիստենսեն Անն Նոերգաարդի, Գրասսեր Ֆելիքս Ռաֆայելի, Գրեֆֆել Անդերս Հոլմի, Հենսեն Միա Տարպի, Ջեյկոբսեն Քրիստոֆֆեր Սկովգաարդի, Կոզիչ Կատարինա Կոզիչի, Կուրց Մարիա Մոելլերի, Նիելսեն Ստեֆֆեն Մելդգաարդի, Պալատից Անդրաս Բելայի, Փոլ Մաթթեուս Զիգմունտի, Ռասմուսսեն Ջեսփեր Ռասմուսսենի, Շիբայ Սոֆի Իոյի, Շալա Կալտրինա Շալայի, Սոերենսոն Քրիստոֆֆեր Դալի, Օ՛Րուրկե Իրիս Մաուրիինի, Ռոստիաշվիլի Թինաթին Գիորգիի, Կվելաշվիլի Նուկրի Միխեիլի, Կուրտանիձե Բեսիկ Բուդույի, Ջավախաձե Շոթա Նոդարի, Վիրսալաձե Թամթա Յուրիի, Ադռիաանս Հենդրիկ Մաարտենի, Լուրեյրո Հեյթոր դե Անդրադե Կառվալյո, Հեբբեն Անտոնին Անտոնինի»: Թվարկվածը միայն մի փոքր մասն է, նույն կերպ կարելի է նշել մյուս տեղական ՀԿ-ների ցուցակներում ընդգրկված օտարերկրացիների եւ օտարազգիների անունները:
Մի ուշագրավ փաստ եւս. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն որպես դիտորդ հավատարմագրել է ՀԿ-ի կողմից հիմնված եւ տնօրինվող «ԱրմՌուսԻնֆո» (armrus.info) համացանցային տեղեկատվական պորտալի 50 թղթակցի, որոնց ճնշող մեծամասնությունը դարձյալ օտարերկրյա քաղաքացիներ են:

Իհարկե, դժվար է հավատալ, թե Դանիել Իոննիսյանի կողմից համակարգվող «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքը 50 աշխատակից ունի: Ակնհայտ է, որ այդ մարդկանց լրագրողի վկայական է տրվել խորհրդարանական ընտրություններում ներգրավելու նպատակով:

Առավել հետաքրքրական է այն, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքի աշխատակիցների կարգավիճակով ապրիլի 2-ի ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում որպես ԶԼՄ ներկայացուցիչ հավատարմագրված օտարերկրացիների մի մասը ռուսաստանյան հասարակական շրջանակների ակտիվ ու որոշակի առումով հայտնի անձինք են: Ընդ որում, նրանց մի մասը ներկայացնում է «Ի պաշտպանություն ընտրողների ձայների «Գոլոս»» ասոցիացիան, որը գործունեության երկրի՝ ՌԴ դատարանի որոշմամբ լուծարվել է, իսկ պետգրանցումն էլ համարվել է անվավեր՝ հիմնականում հրահրիչ գործունեություն ծավալելու մեղադրանքով: Նկատենք, որ ավելի ուշ հիշյալ կազմակերպության նախաձեռնողները վերակազմակերպել են իրենց գործունեությունը գրեթե համանուն մեկ այլ շարժում ձեւավորելով:

Ինչեւէ, թողնենք ռուսաստանյան խնդիրները: Մեզ հետաքրքրում է այն, որ տվյալ կազմակերպությունը ներկայացնող անձինք այս օրերին ժամանել եւ ժամանելու են Հայաստան նախ՝ «Հանուն ժողովրդավարական ընտրությունների՝ եվրոպական հարթակ» կազմակերպության ղեկավարության հավաք անցկացնելու նպատակով, միաժամանակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի «ԱրմՌուսԻնֆո» կայքի աշխատակիցների կարգավիճակով հավատարմագրվել են ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանելու համար: Նման ունիվերսալ ներկայությունը մի տեսակ տարօրինակ է թվում:
Անհասկանալի է՝ որեւէ հասարակական գործիչ ինչո՞ւ է որոշել հետեւել հայաստանյան ընտրություններին՝ նախընտրելով թաքնվել լրագրողի «դիմակի» ներքո: Անհասկանալի է նաեւ օտարերկրացիների նման բարձր հետաքրքրվածությունը մեր խորհրդարանական ընտրությունների հանդեպ: Միգուցե լսել են Հայաստանի իշխանության՝ բացառիկ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու խոստումն ու եկել են հետեւելու կամ հետեւել են փոխվելու հորդորին ու որոշել են հրաժեշտ տալ գունավոր հեղափոխությունների ասպետների իմիջին՝ ցույց կտա ժամանակը:

 

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

01,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930