Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը մեկ ձայն, այն էլ կոնսերվատորիայի դասախոսին

Ապրիլ 02,2017 23:55

Գյումրու թիվ 11 դպրոցում տեղակայված 31/04 ընտրատեղամասում, որտեղ քվեարկության են մասնակցել 713 ընտրող, ձայների հաշվարկի ժամանակ զգացմունքային գրառումներով թերթիկներ չհայտնաբերվեցին։ Ընդամենը մի հոգի քվեարկել էր Աժ ընտրություններին մասնակցող 9 ուժերի օգտին՝ բոլորը թերթիկները խցկելով մի ծրարում։ «Սաղին էլ խաթր է արել»,-կատակեցին հաշվարկին մասնակցողները։

Այստեղ ՀՀԿ-ի օգտին քվեարկել էին 253 հոգի, ԲՀԿ-ին՝ 243 հոգի, «Հայկական վերածնունդ» կուսակցության օգտին՝ 96 հոգի,Դաշնակցությանը՝ 52 հոգի, ՕՐՕ-ն ստացել էր 31 ձայն․ Ելքը՝ 30 ձայն, Կոնգրես-ՀԺԿ-ն՝ 7 ձայն, իսկ «Ազատ-դեմոկրատները» ընդամենը մեկ ձայն, քվեարկել էին Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս Վարդգես Ադամյանի օգտին։

Այս պահին դեռ ընթանում է վարկանիշային թեկնածուների ստացած ձայների հաշվարկը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930