«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը «Մեդիա կենտրոնում» ապրիլի 2-ին կայացած ասուլիսում նշեց, որ իրենց վստահված անձինք բոլոր տեղամասերով բաշխված են եղել եւ կարողացել են պահպանել իրենց ձայները: Նաեւ հայտնեց, որ 4 տեղամասում, այնուամենայնիվ հոսանքն անջատված է եղել, իրենք բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Մանե Թանդիլյանը եւս փաստեց, որ կան դիտորդական առաքելություններ, որոնք ՀՀԿ-ի վստահված անձինք են եղել եւ ուղղորդել են ընտրողներին:
Նա փաստեց, որ առավոտյան 60 %–ից ավել մասնակցություն էր գրանցվել եւ այն, որ հերթ էր տարբեր ընտրատեղամասերում, տարօրինակ էր: Չթաքցրեց, որ կան խախտումներ , որոնք կարող են անդրադարձ ունենալ ընտրությունների արդյունքների վրա:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ եւ «Ելք» դաշինքով առաջադրված Դավիթ Խաժակյանը, որ ակտիվ շրջել էր ընտրատեղամասերով, փաստեց, որ խախտումների մեծ մասը վերաբերել է այն մարդկանց, որոնց իշխող կուսակցությունը բերել է տեղամաս եւ նրանց ազատ կամարտահայտման վրա բռնացել. «Անհայտ անուններով դիտորդներ կային, որոնք ՀՀԿ-ի ներկայացուցիչներ էին: Սարքավորումները եւ տեսախցիկները եւս լուրջ խնդիրներ են առաջացրել ընտրատեղամասերում, սարքեր մուտքագրված տվյալներն ու մատյանում փաստագրվածը հաճախ չեն համընկնում»:
Մանե Թանդիլյանը փաստեց, շատերը ձայն են տվել «Բարգավաճ Հայաստանին» որպես ընդդիմադիր ուժի, ու իրենք քարոզարշավի ժամանակ կոչ են արել մարդկանց տարբերել ուժերին: Նաեւ հավելեց, որ եթե «Ելք» դաշինքը հայտնվի խորհրդարանում, ոչ թե ասֆալտ է փռելու, այլ իրոք կատարելու է այն, ինչ խոստացել է:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի