Շիրակի մարզպետարանի դիմաց գտնվող թիվ 2-րդ դպրոցում այսօր իր քաղաքացիական պարտքը կատարեց Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը։ Նա այնքան աննկատ ու առանց ուղեկցողների մուտք գործեց ընտրատեղամաս, որ հանձնաժողովի անդամները մի պահ վատ զգացին, որ չեն տեսել նրա գալը։
Ֆելիքս Ցոլակյանը քվեարկեց հանուն երեխաների վաղվա օրվան։ Գնահատելով Գյումրիում տարօրինակ հանգստությամբ ընթացող ընտրարշավը՝ Ֆելիքս Ցոլակյանն ասաց․ «Թու, թու, թու, հանգիստ էր, էսօր էլ, որ հանգիստ անցնի, լավ կլինի»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ նա ՀՀԿ վարկանիշային թեկնածունից մեկն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ