Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացի դիտորդը» ընտրական գործընթացների բարեփոխում չի արձանագրել

Ապրիլ 02,2017 23:18

Ապրիլ 2, 2017

#Armvote17 #CitizenObserver

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 07։00-ից 20:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթ 1918 խախտում, որոնք ստուգման փուլում են: Ընդհանուր խախտումներ օրվա ընթացքում (07:00-20:00

Խախտումների ընդհանուր թիվը՝ 471

47 դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ այցելուի իրավունքների խախտում,

184 տեխնիկական սարքի խափանում,

88 կողմնակի անձանց ներկայություն,

16 ճնշում և բռնություն,

136 մարդկանց կամ մեքենաների կուտակումներ:

Նախապատրաստում (ժամը 07:00 – 08:00)

Խախտումների ընդհանուր թիվը՝ 300

49 տեղամասային հանձնաժողովի աշխատակարգի խախտում,

163 քվեարկության սենյակի սխալ կահավորում,

19 քարոզչական նյութերի առկայություն,

8 քվեարկության պարագաների հետ կապված խնդիրներ,

61 այլ:

Քվեարկության ընթացք (ժամը 08:00-20:00)

Խախտումների ընդհանուր թիվը՝ 1147

54 տեղամասային հանձնաժողովի աշխատակարգի խախտում,

121 անձի ինքնության հաստատման/գրանցման խնդիրներ, 243 քվեարկության գաղտնիության խախտում կամ փորձ,

116 ընտրողին քվեարկել օգնելու կարգի խախտում,

77 քվեարկության պարագաների դուրս հանում կամ ներս բերում,

5 ընտրակաշառքի բաժանում և խոստումներ,

26 քարոզչություն կամ հակաքարոզչություն,

178 ընտրողների ուղղորդում,

77 բազմակի քվեարկություն կամ այլ անձի փոխարեն քվեարկություն կամ այդպիսի փորձ,

13 ընտրելու իրավունքի խախտում,

237 այլ:

Ընտրատեղամասերի գրանցամատյաններում արձանագրվել է քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի խախտումների վերաբերյալ 648 դիտարկում:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախ և անկողմնակալ դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացնում 1521 ընտրատեղամասերում:

Ի մի բերելով այս պահին ունեցած տվյալները` «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնունն արձանագրում է հետևյալ խնդիրները.

1) վերահսկվող, կառավարվող քվեարկություն, բաց քվեարկություն, կառավարվող քվեաթերթիկներ

2) ընտրակաշառք

3) մարդկանց կուտակումներ, խառնաշփոթ

4) հանձնաժողովների աշխատանքի ցածր որակ

5) տեխնիկական նորամուծությունների փախանում,

6) տեղամասերում ոստիկանների մասնակի անգործություն

7) քվեարկության բարդեցված ընթացակարգ:

Արդյունքում չի լուծվել ընտրությունների նկատմամբ հանրային վստահության խնդիրը: Նախաձեռնության ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտորդական առաքելությունների կողմից ներկայացված խախտումները:

Նախաձեռնությունը ընտրությունների վերաբերյալ իր գնահատականը կներկայացնի ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի կունենա «Մարիոթ» հյուրանոցի Արարատ II սրահում:

***

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930