Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. «Ընտրություններն իդեալական չէին, բայց առաջընթացի մեխանիզմներ կային»

Ապրիլ 02,2017 22:56

ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն ապրիլի 2-ին «Մեդիա կենտրոնում» նշեց, որ իրավապահ մարմինները եւ դատախազությունը համարժեք արձագանք են տվել բոլոր ընտրախախտումներին, եւ սա այն դեպքում, երբ 1500-ից ավելի պատգամավորական թեկնածու է եղել, 1,5 մլն ընտրող: Նրա խոսքով, բազմաթիվ դիտորդներ, ինչպես միջազգային դիտորդական առաքելություններ, այնպես էլ տեղական, ծածկել են հանրապետության ամբողջ տարածքը, բոլոր քաղաքական կուսակցությունները հնարավորություն ունեցել են վիդեոհեռարձակման միջոցով ունենալ վերահսկման հնարավորություն:

Նրա ձեւակերպմամբ` իդեալական  չէին ընտրությունները, բայց առաջընթացի մեխանիզմներ կային, ինչն ընձեռվում էր նոր ընտրակարգով:

Սամվել Ֆարմանյանն ընդգծեց, որ քարոզարշավն ընթացել է հավասար պայմաններում, բոլոր ուժերը կարողացել են իրենց ասելիքը փոխանցել լսարանին, ԶԼՄ-ներն էլ, նրա համոզմամբ, բոլորին հավասար են լուսաբանել:

ՀՀԿ ներկայացուցիչը դատապարտեց բոլոր երևույթները, որոնք ուղղված են եղել ԶԼՄ-ների աշխատանքները խանգարելուն: Նա կոչ արեց քաղաքական ուժերին իրենց պարտության պատճառը ուրիշների մեջ չփնտրել:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքի մասին ահազանգերին, Ֆարմանյանը հույս ունի, որ բոլոր հաղորդումները պատշաճ ուսումնասիրության կենթարկվեն:

Նա նաեւ շեշտեց, որ նոր ձեւավորվելիք խորհրդարանը մեկ քայլ առաջ կլինի նախորդից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930