Լրահոս
Օրվա լրահոսը

20:00-ի դրությամբ ուսումնասիրվել է 1594 հաղորդում (թարմացվող)

Ապրիլ 02,2017 22:23
dataxazutyun

02.04.2017թ. ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության
աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական
իրավախախտումների վերաբերյալ 1594 հրապարակում:

Դրանց ճնշող մեծամասնությունը՝ 1340-ը իրենց բովանդակությամբ իսկ չեն
պարունակել առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ,
այդպիսիք վերաբերել են քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական, քվեարկության սենյակների կահավորման, սարքավորումների գործարկման, տեղամասերում հերթերի առաջացման, քվեախցիկների տեղադրման,
տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը
վերաբերող տեխնիկական բնույթի այլ խնդիրներին, որոնց որոշ մասը նույն
հրապարակումների տվյալներով լուծվել են տեղամասային ընտրական
հանձնաժողովների կողմից:

Ուսումնասիրված հրապարակումներից 254-ն են իրենց մեջ առերևույթ ընտրական
բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել:

Նշված 254 հաղորդումներից 87-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին
անգամ քվեարկելու դեպքերին, 74-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականամանը
խոչընդոտելու, 45-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 38-ը՝ ԶԼՄ
ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային
գործուներության խոչնդոտման, 10-ը՝ ընտրակաշառք տալու դեպքերին:

Այդ 254 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք
ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ
նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով:

Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի
քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի իրական
հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու
նպատակով:

Մեկ դեպքով՝ կրկնակի քվեարկության փորձի փաստով արդեն իսկ հարուցվել է
քրեական գործ, կասկածյալը ձերբակալվել է:

Ստուգողական գործողությունների արդյունքում առանձին հրապարակումներ արդեն
իսկ հերքվել են, որոնց վերաբերյալ տեղեկությունները անհատապես
կհրապարակվեն:

Ստուգման արդյունքները պարբերաբար կհրապարակվեն:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930