Ընտրությունների ավարտից հետո հրապարակվեցին Երկիր մեդիա հեռուստաընկերության պատվերով անցկացված էքզիթ-փոլի արդյունքները: Ըստ այդմ, հաջորդ խորհրդարանում կլինեն չորս ուժեր`Հայաստանի հանրապետական կուսակցություն 46%, «Ծառուկյան» դաշինք 25%, ԵԼՔ դաշինք 10% եւ ՀՅԴ 5%:
«Հայկական Վերածնունդն» այդ հարցումներով ստացել է 4%, «Օհանյան-Ռաֆֆի-Օսկանյան» դաշինքը` 3%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը 3%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 2%, Ազատ դեմոկրատները` 2%:
Aravot.am-ը փորձեց այս առիթով մեկնաբանություններ ստանալ «Ծառուկյան» դաշինքից: Հիշեցնենք, դաշինքի ղեկավարը եւ անդամները քարոզարշավի ընթացքում հայտարարում էին, որ իրենք գնում են այս ընտրություններում բացարձակ հաղթանակի: Նաեւ բազմիցս հայտարարություններ հնչեցին այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմելու:
Դաշինքի պատասխանատուները փոխանցեցին, որ իրենք առայժմ որեւէ մեկնաբանություն չեն անի: Կսպասեն ԿԸՀ-ի պաշտոնական տվյալներին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ