Լրահոս
Օրվա լրահոսը

Էքզիթ փոլ. ՀՀԿ 46 %, «Ծառուկյան» դաշինք 25 %, «Ելք» 10 %

Ապրիլ 02,2017 21:35

Հայտնի են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և BS/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպությունների կողմից իրականացրած էքզիթ փոլի արդյունքները: Ինչպես «Երկիր Մեդիայի» եթերում հայտարարեց Gallup կազմակերպության ներկայացուցիչ Ռասա Ալիսաուշկիենեն, ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններում ձայների մեծամասնությունը`46 տոկոսը, ստացել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Էքզիթ փոլի արդյունքներն են

46 % – Հայաստանի Հանրապետական կուսակցություն

25 %- «Ծառուկյան» դաշինք

10 %- «Ելք» դաշինք

5 %- Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն

4 %- «Հայկական վերածնունդ» կուսակցություն

3 %- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք

3%- «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք

2%- Հայաստանի կոմունիստական կուսակցություն

2 %- «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

2 %- հրաժարվել է պատասխանել:

Հայկական սոցիոլոգիական ընկերության նախագահ Գևորգ Պողոսյանն էլ տեղեկացրեց. «Հարցազրույցներն իրականացրել են 300 հոգի 125 կետերում` Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզերում: Հարցման ճշգրտությունը մինչև 1.5 տոկոս է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930