Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն` զինծառայողների քվեարկության հետ կապված խախտումների մասին ԶԼՄ հաղորդագրությունների վերաբերյալ

Ապրիլ 02,2017 21:10

Վերլուծելով հիմնական խնդիրները, որոնք, ըստ լրատվամիջոցների, արձանագրվել են զինծառայողների քվեարկության ընթացքում, պարզ է դառնում, որ դրանք կուտակումներն են ընտրատեղամասերում։ Որոշ դեպքերում, ինչպես օրինակ՝ թիվ 20/53 տեղամասի պարագայում, հնչում են նաև ձևակերպումներ՝ «զինծառայողներին խմբերով տանում են քվեարկության»։

Հաշվի առնելով հանգամանքը, որ ի տարբերություն մնացած քաղաքացիների, զինծառայողների մասնակցությունը քվեարկությանը ենթադրում է որոշակի կազմակերպվածություն, մասնավորապես՝ զորամասերի մշտական տեղակայման վայրերից նրանց տեղափոխում ընտրական տեղամասեր՝ պատասխանատու սպաների ուղեկցությամբ, հասկանալի է, որ նման կուտակումները, որպես կանոն, կրում են տեխնիկական բնույթ, երբեմն պատճառ են ընտրական հանձնաժողովներում աշխատանքների ոչ լիարժեք կազմակերպման և որևէ կերպ չեն բնութագրում զինծառայողների բուն քվեարկության ընթացքը, ինչի հետ կապված, բացառությամբ երկու-երեք դեպքի, լուրջ ահազանգեր չեն գրանցվել։

Իսկ արձանագրված դեպքերի մասին հաղորդումները եղել են կամ՝ դրա մասին բարձրաձայնողի անուշադրության, կամ՝ ընդամենը մեկ դեպքում՝ զինծառայողի անփութության հետևանք։

Մասնավորապես՝ 14/20 ընտրական տեղամասում, հանձնաժողովի անդամը, շփոթելով զինծառայողի զինգրքույկում առկա, երկու տարբեր օրաթվեր պարունակող կնիքները, ենթադրել է, թե զինգրքույկը կեղծ է։ Սակայն պարզվել է, որ զինգրքույկում առկա երկու կնիքները վերաբերում են մեկը՝ զինծառայողին ամրակցված զենքին, մյուսը՝ զինծառայության անցնելուն և չեն կարող նույնը լինել։ Հետևաբար՝ հնչեցված ահազանգը հիմնավոր չէ։

Նույն տեղամասում արձանագրվել է, որ ընտրացուցակում զինծառայողի անվան դիմաց արդեն ստորագրություն է դրված եղել։ Հետագայում պարզվել է, որ տեղի ունեցածը տեխնիկական պատճառ ունի, հետևանք է մինչ այդ քվեարկած ընտրողի անփութության, ինչի հետ զինծառայողը որևէ առնչություն չունի։

Մեկ այլ դեպքում, կրկին նույն տեղամասում, քվեարկած զինծառայողը, անուշադրության հետևանքով, քվեախցիկից դուրս է եկել բաց քվեաթերթիկը ձեռքին։ Հանձնաժողովի անդամների դիտողությունից հետո միջադեպը հարթվել է։

Որոշ ԶԼՄ-ներում հատուկենտ ահազանգեր են եղել նաև զինծառայողների կողմից ուղղորդված քվեարկության մասին։ Այդ ահազանգերը, սակայն, որևէ կերպ չեն հիմնավորվել։

Վերլուծելով ընտրախախտումների մասին լուրերը, ակնհայտ է դառնում, որ զինծառայողների քվեարկությունն անցել է հարթ, առանց էական խնդիրների, իսկ արձանագրված հատուկենտ դեպքերը կրում են զուտ տեխնիկական բնույթ և որևէ կերպ չեն բնորոշում զինծառայողների՝ ազատ ընտրության իրավունքի իրացումը։

ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930