«Ելք» դաշինքի վստահված անձի ու ՀՀԿ-ական հանձնաժողովականի միջեւ այսօր 7/37 տեղամասում թեժ վիճաբանություն սկսվեց, երբ «Ելքի» վստահված անձը բարձրաձայնեց, որ մի երիտասարդ, պարբերաբար մոտենում է հանձնաժողովականներին, հարց ու փորձ, ճշտումներ անում, հեռանում:
«Մենք շատ մաքուր ենք աշխատում»,- ասաց ՀՀԿ-ական հանձնաժողովականը, «Ելքի» վստահված անձն էլ հեգնեց՝ շատ մաքուր, ֆանտաստիկ մաքուր:
«Կարո՞ղ է ձեր նման ենք»,- հակադարձեց ՀՀԿ-ականը ու շարունակեց լեզվակռիվը՝ հիվանդ անվանելով գործընկերոջը:
«Ելքի» վստահված անձը՝ Սիրուշ Օսկանյանը, միակն էր այս տեղամասում, որը դժգոհություններ ուներ ու խախտումների մասին պատմեց:
Կարդացեք նաև
Ըստ նրա, իրենց տեղամասում որոշ կուսակցության ներկայացուցիչներ նստում են տեղամասում ու հսկում ընտրողների ելումուտը, վերահսկում իրենց ուղղորդած ընտրողների քվեարկությունը. «Երբեմն փորձում են խախտումներ անել: Օրինակ՝ դեպք եղավ, որ մի կին էր եկել, որը չէր հիշում իր բնակության վայրը, իսկ վկայականը համապատասխան կնիք չուներ, երբ հանձնաժողովը թույլ չտվեց քվեարկել, դուրս եկավ, ուղիղ հինգ րոպե հետո կնիքով եկավ, ժամանակատարությունը հաշվի առնելով՝ հնարավոր չէր հինգ րոպեում կնիքով հետ գալ, պարզ է, որ գնացել էր դրսում այդ կնիքը ինչ-որ ձեւ ստացել, եկել էր»:
Նրա խոսքով, ոչ իշխանական ուժերի դիտորդներն ու վստահված անձինք աչք են փակում խախտումների ու խախտումների փորձերի վրա. «Կարելի է ասել կեղծ դիտորդ ու վստահված անձ են»:
Նա նաեւ պատմեց, որ տարեց անձինք տեղամաս են գալիս ուղղորդված ուղեկցորդներով, հուշումներ են ստանում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Տեսանյութն` ավելի ուշ