Այսօր Գյումրու Սլաբոդկա թաղամասի թիվ 6-րդ դպրոցի ընտրատեղամասում, որտեղ ընտրություն կատարեց նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, մի շատ հետաքրքիր պատկերի ականատես եղանք:
Քվեախցերից մեկը տեղադրված էր կմախքների գանգերի տակ ու այնպիսի տպավորություն էր, թե հենց նրանք են հսկում քվեաթերթիկների հետ մենակ մնացած ընտրողին: Նշենք, որ այս ընտրատեղամասը, որտեղ մշտապես սկանդալներ էին տեղի ունենում ընտրությունների ժամանակ, այսօր չափազանց խաղաղ էր:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ