Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Կիրակոսյան. «Դիտորդական առաքելություններ կային, որ իշխող կուսակցության համար էին աշխատում»

Ապրիլ 02,2017 19:41

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը ապրիլի 2-ին «Մեդիա կենտրոնում» խոսելով ընտրությունների որակի վերաբերյալ մասնավորապես նշեց, որ ԿԸՀ հրապարակած թվերը փաստում են, որ ընտրություններին մասնակցությունը մեծ է:

Նրա ձեւակերպմամբ, շատերը խոսում են ժողովրդավարության բացակայության մասին, բայց ժողովրդավարություն լավ իշխանություն ձեւավորելը չէ, այլ մասնակցությունը, երբ գրագետը եւ ոչ գրագետը հավասար իրավունքներ ունեն, ու ընտրում են, ում ցանկանում են:

Նա մտահոգություն հայտնեց լրագրողների ու դիտորդների չհստակեցված գործառույթների առումով, ասաց, որ կարծես իշխանությունների կողմից դիտորդական առաքելությունները վարկաբեկելու խնդիր է դրված. «Կան դիտորդական առաքելություններ, որոնք կեղծ են, կազմակերպություններ կան, որոնք իրականում կուսակցություն են ներկայացնում եւ մարդկանց ուղղորդում են: Տեղամասի ներսում էլ ճնշում կա ընտրողների վրա, ասում են՝ գիտե՞ք ում եք ընտրելու, այս համարի թերթիկը վերեւից դրեք, վերահսկողության միտում կա: Իմ տեսած տեղերում դա տեւում է մինչեւ խուց հասնելը: Ես Դավիթաշեն, Արաբկիրում եմ եղել,օրինակ xnews.am լրատվամիջոցի մասին չէր լսել, բայց պարզվեց մի տեղամասում երեք հոգի ունեին, Տնտեսական եւ սոցիալական իրավունքների կենտրոն, Երիտասարդական ակումբների համադաշնություն կային, երկուսն էլ ուղղորդում էին մարդկանց: Հարցրեցինք մարդկանց, որոնք այդ կազմակերպություններն էին ներկայացնում, անգամ տնօրենին չէին ճանաչում, բայց գիտեին, թե ում շահերն են պաշտպանում: 5/06, 5/09 տեղամասերում լրացրել էին դիտորդների թերթիկների վրա անունները, բայց ԿԸՀ-ում իրենց անունները չկային: Օրինակ, 5/09 Մարտիրոսյան Սամվելը, Գրիգորյան Սարգիսը, 5/06-ում Վարդանյան Գեղեցիկը: Փաստորեն, ՀՀԿ-ի համար աշխատող մարդիկ էին: Ես չգիտեմ՝ իրականում քանի նման դիտորդ կա: Սա վատ միտում է, դա նաեւ մեր աշխատանքն է վարկաբեկում: Փաստորեն ես հիմա քննադատում եմ դիտորդական առաքելությունները, ինչը կարող է մեր վրա էլ անդրադառնալ, եւ այս խնդիրը ստեղծել են իշխանությունները»:

Արտակ Կիրակոսյանը գտնում է, որ Երեւանում հանձնաժողովների աշխատանքն ավելի արդյունավետ է, նրանք ավելի զգոն են: «Ամեն անգամ ուզում են կոտրել ժողովրդի ողնաշարը, որ հիասթափվի ժողովրդավարությունից, բայց չի ստացվում, ուրախալի է, որ ձայնը պաշտպանելու համար ստվար զանգված կա ու շատ երիտասարդներ»,-լավատեսական նոտայով ասուլիսն ամփոփեց բանախոսը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930