Քրեակատարողական հիմնարկներում եւս շարունակվում է քվեարկությունը: Առաջին անգամ ընտրելու իրավունք ունեն ոչ ծանր հանցագործության համար դատապարտվածները: Էլեկտրոնային սարքեր չկան ՔԿՀ-ներում ու ձեւավորված տեղամասերում դատապարտյալները քվեարկում են համարակալված կտրոններով:
Ի դեպ, մեր տեղեկություններով մինչ քվեարկելը հանցանք կատարողներին հիշեցնում են, որ պիտի քվեարկեն 6-ի օգտին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատապարտյալներին հավաստիացրել էին, թե ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում համաներում կլինի:
Վերջին օրերին, ի դեպ, փոխվել է դատապարտյալների սննդակարգը՝ հյութ ու շոգեխաշած մսով ճաշ են տալիս, որը վաղուց չկար ճաշացուցակում:
Դավիթ ԱՐԱՄՅԱՆ