«Անկախ դիտորդի» ներկայացուցիչը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 20/53 տեղամասում արձանագրել է, որ անհայտ անձը մի խումբ զինվորական ծառայողների ուղեկցել է քվեարկության սենյակ, ապա ողջ ընթացքում գտնվել տեղամասում և տեղամասի շրջակայքում:
Դիտորդը պահանջել է տեղամասային հանձնաժողովի նախագահից վերոնշյալի մասին արձանագրել տեղամասի գրանցամատյանում։ Այնուհետև ոստիկանների միջոցով երեք անգամ դուրս է հրավիրել վերոնշյալ անձին տեղամասից։
Դիտորդը նկատել է, որ ինչպես վերը նշված անձը, այնպես էլ նրանից հետո տեղամաս եկած մեկ այլ անձ գրառումներ են կատարել և բարձրաձայն անվանակոչել զինվորականներին:
Կարդացեք նաև
Միջադեպի վերաբերյալ դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
Գորիսի մամուլի ակումբ