Քիչ առաջ Գյումրիում լուրեր տարածվեցին այն մասին, որ թիվ 3-րդ դպրոցում տեղակայված 32/34 ընտրատեղամասում արտառոց միջադեպ է գրանցվել, ընտրությանը մասնակցող անձանցից մեկը վստահված անձին դանակահարելու սպառնալիքներ է հնչել։
Մենք նախ կապ հաստատեցինք Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հետ, որն ասաց, որ նման ահազանգ իրենց մոտ գրանցված չէ, թեև տեղեկությունները ստուգում են։
Այնուհետ կապ հաստատեցինք այդ ընտրատեղամասում վստահված անձ Նաիրա Գրիգորյանի հետո, որը խնդրեց հիմք ընդունել իր ֆեյսբուքյան գրառումները։
Կարդացեք նաև
Նա դեպքը ներկայացնում է այսպես․«32/34 տեղամասում հոգեկան մեկը սպառնում է հետ վերադառնալ, այրել տեղամասը եւ դանակահարել այն աղջկան, որը իր մորը չի թույլատրել ընտրել միայն այն պատճառով, որ կույր է, եւ օգնողը անչափահաս է`առանց անձնագրի եւ գրանցամատյանում գրանցված չէ… Այդ աղջիկը ես եմ։
Այնուհետ Նաիրա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում լրագրողներին պարզաբանում է․«Հարգելի լրագրողներ, ոչ մի դանակահարության դեպք չի եղել… Եղել է սպառնալիք անձի կողմից, որը սպառնացել է, իր բառերով ասած՝
– Կվառեմ սաղ ընտրատեղամասը, ո°վ է մորս էս վիճակին հասցրել…
Մայրը.
-Էս աղջիկն է (մատնանշում է ինձ), չթողեց թոռս օգնե (թոռնիկը անչափահաս է)…
Տղան.
-Կդանկեմ, հլը քելե.. Կերթամ մարդ կբերեմ սաղ կավիրեմ,- կրկնում է տղան»։
Իհարկե, 32/34 ընտրատեղամասի նախագահ Կարեն Դարբինյանն էլ ունի պարզաբանումները այս դեպքի առթիվ։
Մանրամասները տեսանյութում՝
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Նաիրա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից