Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Ալեք Ենիգոմշյանի, իշխանությունը քառօրյա պատերազմից դասեր չի քաղել (Տեսանյութ)

Ապրիլ 02,2017 19:05

Հիմնադիր խորհրդարանի անդամներն այսօր այցելել էին Եռաբլուր պանթեոն՝ ի հիշատակ անցյալ տարի ապրիլյան պատերազմում զոհվածների:

Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ Եռաբլուրում են, որովհետեւ այսօրը՝ ապրիլի 2-ը քառօրյա պատերազմի առաջին տարելիցն է. «Քառօրյա պատերազմի օրերին ունեցանք 100 զոհեր, եւ հաջորդ շաբաթներին էլ՝ մի քանի տասնյակ: Ամենայն համոզվածությամբ՝ նրանք ոչ միայն ադրբեջանական հակառակորդի զոհերն են եղել, այլ նաեւ ամբողջությամբ անընդունելի հակամարդկային, հակաազգային հակապետական իրավիճակի եւ համակարգի, որը եղել է մեր երկրում եւ որը մինչ այս պահը շարունակվում է»:

Ըստ Ենիգոմշյանի, եթե չլիներ ներքին իրավիճակը, երկիրն ավելի պաշտպանված լիներ, պրակտիկ եւ ռազմական եւ դիվանագիտական պատրաստվածության իմաստով, եւ քաղաքական կամքի արժեքային այլ մղումներով առաջնորդվեին՝ իրավիճակն այլ կլիներ եւ այդքան երիտասարդ զոհեր չէինք ունենա:

«Այսօր նաեւ նոր Ազգային Ժողով ընտրությունների օրն է, անընդունելի է, որ այն ապրիլի 2-ին են նշանակել: Այս օրվա խորհուրդն ավելի է մեծանում, որովհետեւ նշանակում է՝ եթե մենք սրտի խորքից ուզում ենք հարգել մեր զոհվածների հիշատակը, մենք պարտավորություն ունենք այս հանցախումբը, որը այդ իրավիճակի պատասխանատուն է եւ ամեն ինչ անում է վերարտադրվելու եւ իր երկրի զավթումը շարունակելու համար: Այս 2 օրերի զուգադիպումը մեզ պետք է հուշի, որ ընդհանրապես պետք է շարունակենք պայքարն այս հանցախմբից եւ ավելի խորը համակարգից ազատագրելու մեր երկիրը բոլոր առումներով՝ ե՛ւ արտաքին ինքնիշխանության, արժանապատվության ե՛ւ Արցախի, ե՛ւ ներքին բոլոր առումներով՝ ավելի հաստատուն ավելի ապահով հունի մեջ դնելու առումով»:

Ալեք Ենիգոմշյանի կարծիքով՝ «Հանցախմբի, վարչախմբի վերջին հանրահայտ զոհը, նահատակը Արթուր Սարգսյանն՝ Հաց Բերողը»:

Քառօրյա պատերազմից հետո, Ենիգոմշյանի կարծիքով, իշխանությունը դասեր չի քաղել, նրա խոսքերով՝ «Վարչախումբը չի կարող անհրաժեշտ դասերը քաղել եւ ապրիլյան պատերազմը , եւ «Սասնա ծռերի» ապստամբությունը եւ դրանից հետո տեղի ունեցած գործընթացները ցույց տվեցին, որ այս վարչախմբի, համակարգի ոտների տակ հողը ամուր չէ»:

Հիմնադիր խորհրդարանի անդամի կարծիքով՝ ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո գիտակցության եւ վճռականության հանրային ներուժն ամրապնդվել է. «Եվ ներքին ոգեղեն ուժը, վճռականությունն անպայման պտուղները տալու են ոչ երկար ժամանակվա մեջ»:

 

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930