Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԸՀ նախագահ. Ուժ գործադրելու մասին արձանագրություն չենք ստացել

Ապրիլ 02,2017 18:59

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ճամբարակի թիվ 20/21, 20/22, 20/23, 20/24 տեղամասերում իշխող կուսակցության ներկայացուցիչները մեքենաներով կողմնակի անձանց ու զինվորականների են բերում, նրանց հետ մտնում են տեղամաս, քվեարկում են, իսկ ընդդիմացող վստահված անձանց՝ հայհոյում, վիրավորում ու ստիպում լքել տեղամասերը:

Տեղեկությունները ճշտելու նպատակով Panorama.am-ի թղթակիցը կապ հաստատեց  թիվ 20 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Լևոնյանի հետ: Վերջինս նշեց, որ իրենք ամբողջ օրը տեսախցիկներով հետևել են հիշյալ տեղամասերում ընթացող քվեարկության գործընթացին, և ոչ մի նմանատիպ միջադեպ չեն արձանագրել: Տարածքային ընտրական հանձնաժողովը նաև չի ստացել ահազանգ տեղամասերում գործող դիտորդներից և վստահված անձանցից:

«Եթե խոսքը վերաբերում է վստահված անձի կողմից արձանագրված խախտումին, ապա պետք է երևա, թե որտեղ է դա արձանագրված: Արդյո՞ք նա դիմել է հանձնաժողովին դեպքը գրանցամատյանում արձանագրելու համար և արդյո՞ք մերժում է ստացել: Նախ դա պետք է պարզենք, բայց եթե նման բան չի եղել, ապա ես կասկածի տակ կդնեմ տարածված տեղեկությունը: Ես անձամբ նշված հրապարակման հետքերով փորձել եմ պարզաբանել իրադրությունը և 4 տեղամասերի հանձնաժողովների նախագահներն էլ նշել են, որ այդպիսի բան տեղի չի ունեցել»,-պարզաբանեց Կարեն Լևոնյանը՝ կրկին շեշտելով, որ որևէ վստահված անձի կողմից իրենց վիրավորելու, ուժ գործադրելու և այլնի մասին  իրենք, արձանագրություն չեն ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930