Մալաթիա-Սեբաստիայի 7/47 ընտրատեղամասում ընտրողը մտել է քվեարկության՝ արդեն իսկ քվեարկած քվեաթերթիկով ու նրան բռնացրել են:
Քվեաթերթիկը եղել է ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Սամվել Ալեքսանյանի օգտին քվեարկած:
Հանձնաժողովի նախագահը մեզ հետ զրույցում ասաց, որ համապատասխան գրառումը մատյանում կատարել են եւ քվեաթերթիկը ձեռքից վերցրել՝ որպես նմուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ