Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտարկումները՝ կեսօրի դրությամբ

Ապրիլ 02,2017 18:33

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 2017 թ. ապրիլի 2-ի ժամը 12:00-ի դրությամբ արձանագրել է հետևյալ իրավիճակը

Դիտարկված տեղամասային կենտրոնների 77 % դեպքերում մուտքը հարթ չէ, կան աստիճաններ: Թեքահարթակը բացակայում է 70 %-ում, իսկ առկա թեքահարթակների միայն կեսն է համապատասխանում սահմանված չափանիշներին:

Դիտորդները լիովին անմատչելի են գնահատել դիտարկված տեղամասերի 20 %-ը:

Տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցող անձանց քվեարկության կազմակերպման համար հատուկ միջոցներ նախատեսված չեն տեղամասերի 49 %-ում: Տեղամասերի 60 %-ում խոշորացույցներ առկա չեն եղել, 83 %-ում չեն եղել մեծ տառատեսակով պաստառներ:

Թեև ԿԸՀ որոշմամբ նախատեսվում էր անհրաժեշտության դեպքում կիրառել սուրդոթարգմանություն, այնուամենայնիվ դիտարկված տեղամասերի 1 %-ում են միայն սուրդոթարգմանիչներ նախատեսված եղել:

Դիտարկված տեղամասերի 5 %-ում հանձնաժողովի անդամների գործառույթները վիճակահանության հիման վրա չեն սահմանվել: Իսկ կեսօրի դրությամբ տեղամասերի 9 %-ում վիճակահանությամբ գործառույթների փոփոխության կարգը չի պահպանվել: 8 % դեպքերում հանձնաժողովի նախագահը չի տիրապետել իր գործառույթներին:

Դիտարկված տեղամասերում նկարահանվող քվեասենյակների 5 %-ում քվեախցիկների ներսը նկարահանող սարքի տեսադաշտում է եղել, այսինքն՝ տեսախցիկը կարող է խախտել քվեարկության գաղտնիությունը:

Թեև քվեարկության գաղտնիության ապահովման նպատակով նախատեսված էր քվեարկությունից առաջ քվեաթերթիկների համար նախատեսված արկղերում նախապես դնել ընտրությունների մասնակից կուսակցություններից և դաշինքներից 3-5-ական քվեաթերթիկ, այնուամենայնիվ դիտարկված տեղամասերի 20 %-ում մինչև քվեարկությունը սկսվելը չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղերում քվեաթերթիկներ առկա չեն եղել:

Դիտարկված տեղամասերի 5 %-ում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող (0-ական) տեղեկանք չի տպվել:

Տեղամասի բացումից առաջ կամ բացման հետ կապված խնդիրներ են եղել դիտարկված տեղամասերի 7 %-ում:

Մինչև կեսօր տեխնիկական սարքավորման հետ խնդիրներ չեն եղել դիտարկված տեղամասերի 16  %-ում:

Սարքը դժվարությամբ է ընթերցել անձը հաստատող փաստաթուղթը տեղամասերի 32 %-ում:

Մատնահետքերի ընթերցման դժվարություն է եղել դիտարկված տեղամասերի 44 %-ում:

Դիտարկված տեղամասերի 7 %-ում սարքը վառել է դեղին ազդանշան, սակայն տվյալները ձեռքով մուտքագրելուց հետո վառել է կանաչը: Սարքը արգելափակվել է տեղամասերի 6 %-ում:

Դիտարկված տեղամասերի 52 %-ում գրանցվել է միաժամանակ մի քանի անձի մուտք քվեախցիկ, այս թիվը չի ներառում գրանցված օգնողներին:

Դիտարկված տեղամասերի 35 %-ում գրանցվել են ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեախցիկներից դուրս լրացնելու դեպքեր:

Դիտարկված տեղամասերի 6 %-ում դիտորդները նկատել են, որ ընտրողներն իրենց քվեաթերթիկները նկարել են:

Քվեարկելուց հետո հանձնաժողովի անդամներին կամ վստահված անձանց իրենց քվեարկության մասին տեղեկացնելու կամ բարձրաձայնելու դեպքեր են արձանագրվել դիտարկված տեղամասերի 15 %-ում:

Դիտարկված տեղամասերի 18 %-ում գտնվել են տեղամասում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձինք:

Դիտարկված տեղամասերի 42 %-ում գտնվել են վկայականը տեսանելի չկրող անձինք:

Ինքնուրույն քվեարկելու կարողություն չունեցող անձանց քվեախցիկում օգնողների տվյալները չեն գրանցվել դիտարկված տեղամասերի 17 %-ում:

Դիտարկված տեղամասերի 22 %-ում վստահված անձը կարգադրություններ է տվել ներկաներին՝ իրեն վերագրելով հանձնաժողովի նախագահի լիազորություններ:

Դիտարկված տեղամասերի 28 %-ում արձանագրված խախտումները և գնահատականները չեն գրանցվել գրանցամատյաններում:

Դիտարկված տեղամասերի 36 %-ում գրանցվել է վիճաբանություն, իսկ մեկ տեղամասում՝ ծեծկռտուք:

Դիտորդների գնահատմամբ՝ հանձնաժողովի անդամների 27 %-ը լավ չի տիրապետել իր գործառույթներին:

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդների իրավունքները խախտվել են դիտարկված տեղամասերի 5 %-ում:

2017 թ. ապրիլի 2-ի ժամը 12:00-ի դրությամբ արձանագրած իրավիճակը ինֆոգրաֆիկայի տեսքով՝ ԱՅՍՏԵՂ

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Իրազեկ քաղաքացիների միավորում

 

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ

 

Գորիսի մամուլի ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930