Քիչ առաջ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը լրագրողներին ներկայացրեց տեղեկություններ՝ ժամը 17.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ` ըստ ընտրական տարածքների:
Այսպես.
1 ընտրատարածք՝ Երեւան. քվեարկությանը մասնակցել է ավելի քան 101 000 քաղաքացի (ընտրելու իրավունք ունեցողների մոտ 50 տոկոսը)
2 ընտրատարածք՝ Երեւան. քվեարկությանը մասնակցել է 105 000 քաղաքացի (49%)
Կարդացեք նաև
3 ընտրատարածք՝ Երեւան. քվեարկությանը մասնակցել է 110 000 քաղաքացի (49%)
4 ընտրատարածք՝ Երեւան. քվեարկությանը մասնակցել է 97 000 քաղաքացի (46%)
5 ընտրատարածք. քվեարկությանը մասնակցել է 126 000 քաղաքացի (57%)
6 ընտրատարածք. քվեարկությանը մասնակցել է 109 000 քաղաքացի (47%)
7 ընտրատարածք. քվեարկությանը մասնակցել է 66 000 քաղաքացի (57%)
8 ընտրատարածք. քվեարկությանը մասնակցել է 108 000 քաղաքացի (56%)
9 ընտրատարածք. քվեարկությանը մասնակցել է 117 000 քաղաքացի (49%)
10 ընտրատարածք. քվեարկությանը մասնակցել է 118 000 քաղաքացի (49%)
11 ընտրատարածք. քվեարկությանը մասնակցել է 107 000 քաղաքացի (46%)
12 ընտրատարածք. քվեարկությանը մասնակցել է 89 000 քաղաքացի (54%)
13 ընտրատարածք. քվեարկությանը մասնակցել է 59 000 քաղաքացի (53%)
Այսինքն, ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկության իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 317 հազար 936 հոգի՝ ընդհանուր թվի 50,93 տասնորդական տոկոսը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ