Այսօր մի քանի ժամ առաջ Աջափնյակում մի քաղաքացի ընտրատեղամաս չհասած՝ Արման Սահակյանի ընտրական շտաբում մահացել է:
2-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածու Արման Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մահացածը մոտ 70 տարեկան էր, նա ընտրատեղամասի կողքի շենքի բնակիչ էր. «Տեղամաս դեռ չհասած՝ վատացել է, մեր ներկայացուցիչները փորձել են առաջին օգնություն ցույց տալ, զանգահարել են շտապօգնություն, ընդամենը գրկել՝ տարել են մեր շտաբ, որը մոտ էր: Ուղղակի հնարավոր չի եղել փրկել: Ենթադրում եմ սրտի կաթված է ստացել, բժիշկներն ավելի ճիշտ կասեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ