Լրահոս
Օրվա լրահոսը

«Վայ քո հերը շուն դառնա». Հանձնաժողովի նախագահը՝ կտրոնը կորցրած ընտրողին (Տեսանյութ)

Ապրիլ 02,2017 18:10

Մալաթիա-Սեբաստիայի 7/28 տեղամասում ընտրողներից մեկը մտել էր քվեախուց ու դուրս չէր գալիս տեւական ժամանակ: Հանձնաժողովի անդամները հետաքրքրվեցին՝ ինչ է եղել: Պարզվեց՝ կտրոնն է կորցրել ու որոշել ինքնուրույն ուժերով գտնել: Նա դատարկել էր քվեախցում բոլոր ավելորդ քվեաթերթիկների արկղը ու մեկ առ մեկ թափ էր տալիս, որոնում իր կտրոնը: Տեսնելով, որ ճար չկա, մոտ 20-25 րոպե այդ ընտրողը ոչ թողնում էր իրեն օգնեն, ոչ էլ կարողանում էր գտնել կտրոնը, հանձնաժողովի նախագահը փորձեց նրա հետ միասին գտնել: Նրանք դատարկեցին քվեաթերթիկների աղբամանը պարկի մեջ, փնտրեցին ծրարում, անձնագրում՝ կտրոնը չկա ու չկա:

Ահագին ժամանակ անց վերջապես կտրոնը գտնվեց՝ գրպանում էր: Հանձնաժողովի նախագահը երկար տանջանքներից հետո ուրախությամբ բացականչեց. «Աղչի՜, հլը տես է, գրպանում էր: Վայ քո հերը շուն դառնա»: Հետո տեսնելով տեսախցիկը՝ ներողություն խնդրեց, ասելով, որ սրտանց էր ուզում գտնել, դրա համար արձագանքեց:

Հանձնաժողովի նախագահն ասաց, որ սա արդեն երրորդ դեպքն է, որ ընտրողները կտրոնը կորցնում են:

Ի դեպ, բազմաթիվ ընտրատեղամասերում հանձնաժողովի նախագահները դժգոհում էին ընտրողների՝ գրիչը հետները տանելու մոլուցքից: Ամեն ընտրողի հետեւից մտնում են քվեախցիկ՝ տեսնելու՝ թելը պոկել ու գրիչը տարել են, թե՞ թողել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930