Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Վոդոլացկին 80-ամյա տատիկի հետքվեարկության ողջ փուլը անցել է (Տեսանյութ)

Ապրիլ 02,2017 17:59

«Ութսունամյա տատիկի հետ ես ինքս որոշեցի անցնել այդ ողջ ընթացքը՝ սքանավորում, անձնագիր, մատնահետք եւ այն արեցի՝ անձամբ ստուգելու համար, թե որտեղ կան բաց տեղեր, որտեղ կարելի է խարդախել, բայց քանի որ չկային թույլ ու բաց տեղեր այդ ընթացքում, եւ իմ պես դիտորդների աչքից ոչինչ չէր կարող վրիպել` հեթական անգամ համոզվեցի, որ խարդախել եւ ընտրախախտումներ անել պարզապես հնարավոր չէ»,-«Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում այսպես ասաց Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ ընտրությունների Պետդումայի դիտորդական պատվիրակության ղեկավար Վիկտոր Վոդոլացկին։

Նրա խոսքերով՝ շատ լավ են տեխնիկական նորամուծությունները` հատկապես մատնահետքերի առկայությունը. «Այն շատերին է օգնում` հասկանալու համար, որ արդյոք իրենք ճիշտ ընտրատեղամաս են եկել, թե` ոչ»: Նա ցանկանում է, որ այս ընտրություններն ունենան ոչ միայն հաջող ընթացք, այլեւ հաջող ավարտ:

Վիկտոր Վոդոլացկին ասաց, որ պատվիրակությամբ եղել են նաեւ Երեւանի հարակից բնակավայրերում` գնահատելու ընտրությունների ընթացքը:

Պետդումայի դիտորդական պատվիրակության ղեկավարն ընդգծեց, որ վաղը, ապրիլի 3-ին լրանում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների կնքման 25 տարին, որի առիթով նաեւ շնորհավորեց. «Ամենակարեւորը, որ այս 25 տարվա ընթացքում մենք աշխատել եւ գործել ենք շատ համերաշխ եւ կա մեծ դրական հանգամանք` այդ հարաբերությունների հետագա զարգացման համար: Ես ինքս ներկայացնում եմ Ռոստովի մարզը եւ, եթե պատմությունից գիտեք` Եկատերինա երկրորդ կայսրուհին Ռոստովի մարզը վերաբնակեցրել է Ղրիմի հայերով: Հիմա էլ, թե ամբողջ մարզում, թե Ռոստով քաղաքում ապրում են մեծ թվով հայեր եւ նույնիսկ 2 ազգությամբ հայ փոխգավառապետ ենք ունեցել: Այնպես որ, ես իմ ներկայացրած մարզի օրինակով կարող եմ վստահեցնել, որ մեր երկու ժողովուրդների բարեկամության ամուր հիմքերը գնում են մինչեւ հարյուրամյակներ առաջ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930