Ապրիլի 2-ին` Մեծ պահքի Գալստյան կիրակի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Պատարագի ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` 2016 թ. ապրիլյան պատերազմում զոհված քաջարի զինվորների համար:
Ս. Պատարագին և հոգեհանգստյան կարգին ներկա էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ներկա հոգևոր դասը և ժողովուրդը Հայոց Հայրապետի գլխավորությամբ աղոթեցին մարտական գործողությունների ժամանակ զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար:
Կարդացեք նաև
Հոգեհանգստյան արարողությունից առաջ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հրապարակեց Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը տարելիցի առիթով:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի