Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ դեմոկրատներ կուսակցության վստահված անձանց արձանագրած ընտրախախտումները

Ապրիլ 02,2017 17:01

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ժ․ 15։00-ի դրությամբ արձանագրել է հետևյալ ընտրախախտումները․

Թիվ 13 ընտրատարածքն ընդգրկող(Տավուշի մարզ) 37/15 ընտրական տեղամասում(գ․ Կողբ) հանձնաժողովի անդամները չհրկիզվող պահարանի դուռը կոտրել են, պատճառաբանելով, թե բանալին չի բացում, ու դուռը կոտրված է մինչ այս պահը, ու խնդիրը վերացնելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում։(կից լուսանկար)։ Ազատ դեմոկրատների վստահված անձը միջադեպը արձանագրել է գրանցամատյանում։ Նույն ընտրատեղամասում՝ չունենալով տեղամասում գտնվելու որևէ կարգավիճակ, անարգել շրջում է Կողբ համայնքի ղեկավարը և միջամտում ընտրական գործընթացին։
Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում (Նար Դոս 38 հասցե) տեղակայված 9/7, 9/8, 9/9, 9/10 տեղամասեր մեծ թվով ընտրողների բերում են երթուղայիններով (Տե՛ս կից տեսանյութը)։

Ժ. 12.30-ի դրությամբ Արշակունյաց 2 հասցեում գտնվող Դատապարտյալների հիվանդանոցում տեղակայված 9/62 ընտրական տեղամասը փակ է եղել։
16/06 ընտրական տեղամասում (Արմավիր քաղաք) ակնհայտ ուղղորդված քվեարկություն է եղել, մարդկանց հրամայված է եղել մինչ ժ. 11.00-ն ներկայանալ ընտրատեղամաս։
Շենգավիթի 8/29-տեղամասում 11/69 կտրոնի ազգանվան դիմաց արդեն ստորագրած է եղել, 19/16-ի փոխարեն ստորագրել են 19/14-ի դիմաց, 19/17-ի փոխարեն՝ 19/19-ի դիմաց, 19/04-ի փոխարեն՝ 19/02-ի դիմաց, 19/00-ի փոխարեն՝ 18/99- դիմաց, 19/15-ի փոխարեն՝ 19/13-ի դիմաց են ստորագրել:

Դիտորդի ահազանգին պատասխանել են, թե սարքի անսարքությունն է խնդիրը, այդ մարդիկ իրենց անունների դիմաց են ստորագրել:
Շենգավիթի 8/18 ընտրատեղամասում, որը թիվ 46 դպրոցի շենքում է տեղակայված, դպրոցի տնօրենը, այս ընտրություններում չունենալով որևէ կարգավիճակ, շրջում է ընտրատեղամասում ու կարգադրություններ է անում՝ ակնհայտ միջամտելով ընտրական գործընթացին։

2/32 տեղամասում (թիվ 27/119 մանկապարտեզ, հասցե՝ Վիլնյուսի 59) ընտրության եկած քաղաքացին հայտնաբերել է, որ իր անվան դիմաց ստորագրված է։ Նրան նույնպես տրվել է քվեարկության իրավունք և նա ստորագրել է այն նույն տողի վրա, որտեղ եղել է այդ ստորագրությունը, այսինքն՝ նույն վանդակում երկու ստորագրություն է դրվել(Տե՛ս կից տեսանյութը)։

Ժ. 13.00-ից մինչև 14.12-ի դրությամբ 13/32 ընտրատեղամասում (Արարատի մարզի Արարատ գյուղ) կուտակումներ են:

28/8 ընտրատեղամասում (Կոտայքի մարզ, գ․ Նոր Գեղի, Արվեստի դպրոց) չի ապահովվում քվեարկության գաղտնիությունը քվեախցիկների սխալ տեղադրության հետևանքով: Բացի այդ՝ տեսախցիկը ֆիքսում է ընդամենը քվեարկության սրահի փոքր հատվածը, բառացիորեն երևում են միայն քվեախցիկները:
5/06(Դավիթաշեն) տեղամասի հարակից ավտոտնակում քաղաքացիներին գումար են բաժանում և ուղղորդված կերպով ուղարկում քվեարկության։
5/07(Դավիթաշեն) ընտրատեղամասում առավոտյան 3 անձ միաժամանակ մտել են քվեախցիկ՝ քվեարկելու: Մեր վստահված անձը դադարեցրել է ընտրությունը, կարգը վերականգնելուց հետո միայն նոր սկսվել է քվեարկությունը։

Կենտրոն համայնքի 9/7, 9/8, 9/9 և 9/10 ընտրատեղամասեր պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի անունից հանձնաժողովի անդամներին խորոված է ուղարկվել։
Այդ նույն տեղամասերում մի քանի երիտասարդ անընդհատ ծերերի հետ մտնում են քվեախցիկ՝ իբրև թե վերջիններիս օգնելու քվեարկեն։ Նշենք, որ ծերերին օգնելու պատրվակով քվեախցիկ մտնելու և նրանց քվեարկությունը վերհսկելու դեպքերը համատարած են և նման արձագանքներ ստացել ենք գրեթե բոլոր ընտրատեղամասերից։
9/4 ընտրատեղամասի (Նորք Մարաշ) հանձնաժողովի նախագահ Հայկուհի Թյուփելյանը հրաժարվում է վստահված անձանց տրամադրել գրանցամատյանը՝ ընտրախախտումներն արձանագրելու համար, նաև սպառնում է մեր վստահված անձին հեռացնել տեղամասից։
2/49 և 2/50(Նոր Նորքի 2-րդ զանգված) մի քանի երիտասարդներ անարգել մտնում են ընտրատեղամասեր՝ ներս բերելով մի խումբ քաղաքացիների, հետևում են վերջիններիս ընտրությանը և նրանց հետ հեռանում տեղամասից։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է արգելել տվյալ երիտասարդների մուտքը տեղամաս, այն դեպքում, որ այդ երիտասարդները ընտրատեղամասում գտնվելու որևէ կարգավիճակ չունեն։
Աբովյան քաղաքի 28/18 և 28/19 ընտրատեղամասերում շուրջ մեկ ժամ անջատված է եղել էլեկտրաէներգիան։

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930