«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդներն արձանագրել են, որ Գեղարքունիքի մարզի 20/04 տեղամասի շրջակայքում առկա է մեքենաների կուտակում: Ինչպես երևում է լուսանկարում, շուրջ 15 մեքենաներ են կայանած ուղիղ ընտրատեղամասի դիմաց: Ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ նույն տեղամասում առկա են նաև քվեարկության մասնակից չհանդիսացող մարդկանց կուտակումներ: Համաձայն ահազանգի՝ ոստիկանության ծառայողները ոչ միայն գործողություն չեն ձեռնարկում, այլև աջակցում են նրանց: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Իրազեկ քաղաքացիների միավորում Մարտունու կանանց համայնքային խորհուրդ Գորիսի մամուլի ակումբ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ