Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը`Սեյրան Օհանյանին

Ապրիլ 02,2017 16:50

«Եռաբլուրից եմ եկել: Հարգանքի տուրք մատուցենք ապրիլյան հերոսամարտի տղաներին, նրանց ծնողներին: Այսօր հարգանքի, համերաշխության, պատմությունից դասեր քաղելու օր է»,- լրագրողների հետ զրույցում, մինչ ընտրական գործընթացներն անդրադարձ կատարելն ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հորդորել էր տրամադրություն չփչացնել եւ տոնական պահել այս օրը: Aravot.am-ը Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց`«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի արձանագրած եւ տարածած ընտրախախտումները չե՞ն փչացրել ՀՀԿ-ականների տրամադրությունները: «Այսօր հարգանքի, հիշատակի եւ համերաշխության օր է, մեր հերոս զինվորների հիշատակի օրը»,- կրկնեց Էդուարդ Շարմազանովը`հավելելով, որ հատուկ չի ցանկանում թիրախավորել «Օհանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքին, բայց մինչ այս պահը ինքը չի կարդացել կամ լսել որեւէ լուրջ ահազանգ, որը կարող է ստվեր գցել ընտրական գործընթացների վրա:

«ԸՕ-ի հարցում մենք գնացել ենք փոխզիջումների ընդդիմադիրների հետ`հենց սրա համար: Կլինեն մարդիկ, ովքեր արջի ծառայություն կմատուցեն այս կամ այն քաղաքական ուժին, բայց ԸՕ-ն բացառում է բոլոր նախկին բացասական գործընթացները, որոնք կարող էին լինեն ընտրական պրոցեսում: Ոնց ընտրեք, ժամը ութից հետո այդ արդյունքն էլ կունենանք»:

ՀՀԿ-ն գտնում է, որ քվեարկության գործընթացը բնականոն, նորմալ հունով է գնում: Դա փաստել են նաեւ դիտորդական որոշ առաքելությունների ներկայացուցիչներ, որոնց հետ Էդուարդ Շարմազանովը խոսել էր մինչ ասուլիսի գալը. «ԸՕ-ի շուրջ քաղաքական ուժերի կոնսոլիդացիայից հետո, հիմնականում չկա այն գործընթացները, որոնք ստվեր էին գցում»:

Բանախոսը չի բացառում, կան ահազանգեր: Դրանք իրենք երկու մասի են բաժանում`օբյեկտիվ, որոնց պատկան մարմինները արձագանքել են: Բայց, ՀՀԿ-ում ասում են, որ մեծ տոկոս են կազմում «ահազանգերը», որոնց նպատակը ընտրական գործընթացի վրա ստվեր գցելն է: Էդուարդ Շարմազանովն ասում է, որ ԸՕ-ի ընդունման ժամանակ իրենք գնացել են զիջումների`նպատակ ունենալով, որ ընտրողի ձայնը չկորի, չվերահսկվի, ընտրական արդյունքների վրա վերահսկողությունը չեզոքանա: Փաստում է`հիմա այդպիսիք են ընտրական գործընթացները:

ՀՀԿ-ում դատապարտում են լրագրողների մասնագիտական պարտականությունների խոչընդոտումները: Այս հայտարարությունն Էդուարդ Շարմազանովն արեց` նկատի ունենալով «Ազատություն» ռադիոկայանի եւ Araratnews.am կայքի լրագրողի հետ կատարվածը: Ասաց`դեպքն իրավապահների տիրույթում է, այդ պատճառով մեկնաբանություններ չի հնչեցնում:

«Քաղաքացի դիտորդ» կազմակերպության հրապարակած ընտրախախտումների դեպքերի, ընտրակաշառքի բացահայտ բաժանումների մասին լրագրողների բոլոր հարցերին ԱԺ փոխխոսնակը միեւնույն պատասխանը տվեց`իրավապահներն արձագանքել են, չկա որեւէ արտառոց դեպք, որը ստվեր գցի ընտրական գործընթացի վրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930