Այսօր լրանում է Ապրիլյան պատերազմի զոհերի առաջին տարելիցը։
Մեկ տարի առաջ ադրբեջանական զինված սադրանքը հերթական անգամ հանդիպեց հայ ժողովրդի միահամուռ հակահարվածին։ Չորսօրյա պատերազմում մենք կարողացանք ետ մղել հակառակորդին ու խափանել նրա նենգ ծրագրերը։ Դա հնարավոր եղավ, սակայն, թանկարժեք զոհերի գնով, նրանք հերոսացան հանուն Արցախի եւ Հայաստանի, հանուն բոլորիս ապահովության, անվտանգության ու խաղաղ կյանքի։
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, հարգանքի տուրք մատուցելով Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների, ազատամարտիկների հիշատակին, եւս մեկ անգամ ցավակցում եւ իր զորակցությունն է հայտնում նրանց հարազատներին, մերձավորներին ու մտերիմներին։ Նրանց եւ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակի անմոռաց հուշարձանը կդառնա խաղաղության հաստատումը, պատերազմի բացառումը, Արցախի եւ Հայաստանի ծաղկումն ու հզորացումը։
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն