Վանաձոր քաղաքում տեղակայված մի շարք ընտրատեղամասերում վաղ առավոտից նկատվում են մարդկանց կուտակումներ: Սրա հետ կապված, թիվ 23/37 ընտրատեղամասի նախագահ Անահիտ Խանզադյանն ասաց. «Որովհետեւ բարձրահարկ շենքերն ամբողջը կուտակված են մի մատյանի մեջ, դրա պատճառով առաջին մատյանը մի քիչ ավելի ազատ ժամանակ ունի, իսկ մյուս մատյանը ծանրաբեռնված աշխատանքի մեջ է»:
Այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 2037 քաղաքացի:
Կարդացեք նաև
Նույն պատկերն է նաեւ թիվ 23/03 ընտրատեղամասում: Այստեղ եւս քաղաքացիները հերթ են կանգնում իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար: Այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1714 քաղաքացի:
Հիշեցնենք, որ նշված ընտրատեղամասերում քվեարկեցին պատգամավորության թեկնածուներ Էդմոն Մարուքյանն ու Վահրամ Բաղդասարյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ