Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազության աշխատակից. «Ահազանգել են այլ անձի փոխարեն քվեարկելու եւ ընտրակաշառքի մասին» (Տեսանյութ)

Ապրիլ 02,2017 16:24

Մինչ այս պահը ՀՀ դատախազություն ուսումնասիրել է ընտրական բնույթի հանցակազմի տարրեր պարունակող 131 հաղորդում: Այս մասին քիչ առաջ ԿԸՀ-ում լրագրողներին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը:

Նա մանրամասնեց, որ ահազանգերից 48-ը վերաբերել են այլ անձի փոխարեն քվեարկելուն, 26-ը՝ քվեարկության գաղտնիության իրավունքի խախտմանը, 9-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրացմանը, 8-ը՝ ընտրակաշառքին:

«Միտում նկատվեց, որ համացանցում չճշտված տեղեկություններ են հրապարակվում ընտրախախտումների մասին: Կհորդորեի տեղեկություն տարածելիս հստակեցնել, որ իրավապահ մարմինների գործունեությունն արդյունավետ լինի»,-ասաց Հովհաննիսյանը:

Այլ տվյալների մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930