Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյան. «Եթե ժողովուրդը լյումպենացված, ոջլոտ ուղեղով սպասում է, որ իրեն ընտրակաշառք տան, ոչինչ էլ չի փոխվելու»

Ապրիլ 02,2017 16:20

Ապրիլի 2-ին «Մեդիա» կենտրոնում հյուրընկալվել էր դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանը: Նա հայտնեց, որ չի կարողացել քաղաքացիական պարտքը կատարել:

«Տեխնոլոգիաների պատճառով հերթեր են գոյացել, գնացի ընտրատարածք, քոռ ու փոշման հետ եկա, մի անգամ էլ երեկոյան կփորձեմ: Իմ դեմ մի վաթսուն մարդ էր կանգնած: Ես պետք է երկու ժամ կանգնեի, որ հերթ հասներ»,-ասաց Սերգեյ Դանիելյանը:

Անդրադարձ եղավ նրա «Քաղաքացիական ակտիվ քայլ» նախաձեռնությանը, համատարած անհուսությանը եւ մերժողականությանը: «Ես թերարժեքություն չձեւավորեցի, ուղղակի իմ վերաբերմունքը ցույց տվեցի քաղաքական պրոցեսներին, դա նաեւ PR ակցիա էր: Եվ եթե նմանատիպ ակցիա լիներ որեւէ եվրոպական երկրում, հնարավոր էր մինչեւ խորհրդարան հասնել, իսկ Հայաստանում դա հնարավոր չէ»,-ասաց Դանիելյանը: Նրա ձեւակերպմամբ, ինքը իշխանամետ է եւ իշխանահետ, բայց չի կարծում , որ պետք է մեկի հետեւից գնալ. «Հո պոչ չե՞ս արա, մեկի հետեւից գնաս»

«Ես ասել եմ, որ ծայրահեղական իշխանական եմ, իմ արածի մեջ կար ուղղորդում…Ես էդպես էլ ասել եմ՝ անցնել Ազգային ժողով, լափել, օգտագործել պետական լծակները քո շահերի համար՝ ծրագիրս դա էր, բայց միեւնույն է՝ իշխանության հետ եմ, թեեւ պետք է ծրագիրս քողարկված ներկայացնեի»,- իրեն բնորոշ հումորով ընդգծեց նա:

Նաեւ հավելեց, որ շատերը շնորհակալություն են հայտնել իր կողմից իրականացված քաղաքական սատիրայի աննախադեպ քայլի համար, անգամ իշխանությունից էին անհանգստացել:

Երգիծաբանը նշում է, որ անցել են ժամանակները, որ պետք է գնան մտավորականի հետեւից. «Հիմա այլ ժամանակներ են, ոչ իշխանավոր ունենք, ասենք՝ Ալեքսանդր Մակեդոնացի, որի հետեւից գնանք, ոչ էլ Թումանյանի նման մտավորական: Մեր արժեքները դեռ ձեւավորված չեն…Եթե ժողովուրդը լյումպենացված, ոջլոտ ուղեղով սպասում է, որ իրեն ընտրակաշառք տան, դիմացդ կանգնածների մեծ մասը խոզ է, ոչինչ չի փոխվելու…Զգալի մասը սեփական կղանքի մեջ լողացող մասսա է, էդ մասսան ծնում է մտավորականություն եւ իշխանություն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930