Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը ընտրակաշառքի մասին՝ «Չեմ կարծում, որ այդ նվիրատվությունները կարող են դերակատարություն ունենալ այս ընտրություններում» (Տեսանյութ)

Ապրիլ 02,2017 16:19

Վանաձորի թիվ 23/03 ընտրատեղամասում քվեարկության եկած ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մատնահետքերը սարքը դժվարությամբ ճանաչեց: Գրանցվելուց հետո տարածքային թեկնածուն կատարեց իր քաղաքացիական պարտքը:

Լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դեռ առավոտյան իրենք ստացել են տեսախցիկների եւ էլեկտրոնային գրանցման սարքերի հետ կապված ահազանգեր. «Ընդհանրապես նորամուծությունները միշտ ունենում են խնդիրներ: Առավոտյան նման ահազանգեր նաեւ իմ շտաբում են եղել: Ինձ թվում է, որ դրանք արագ կկարգավորվեն: Համենայն դեպս չեմ կարծում, որ կարող է դա հիմնական խոչընդոտ հանդիսանալ»:

Aravot.am-ի այն հարցին, որ երեկվանից շրջանառվում են ընտրակաշառքի մասին լուրերը, հիշատակվում են տարբեր կուսակցությունների ու դաշինքների անուններ, այդ թվում նաեւ Հանրապետական կուսակցության անունը, Վահրամ Բաղդասարյանը պարզաբանեց. «Նման շահարկումներ լինում են, կարող են նաեւ նման նեգատիվ երեւույթներ ու արջի ծառայություններ լինեն: Բայց չեմ կարծում, որ այդ նվիրատվությունները կարող են դերակատարություններ ունենալ այս ընտրություններում: Որովհետեւ հնարավորինս կարողացել ենք հանրությանը մատուցել, որ որեւէ վերահսկողություն չի կարող լինել իրենց քվեարկության հետ կապված: Յուրաքանչյուր մարդ ինքն է մնալու խցիկում՝ իր խղճի հետ: Կլինեն նման երեւույթներ, դա չի բացառվում, եւ համատարած ամբողջ հանրապետությունում կան նման դժգոհություններ»:

Վահրամ Բաղդասարյանը ընտրատեղամասերում մարդկանց կուտակումները կապեց նորամուծությունների հետ. «Կան բավականին ընտրատեղամասեր, նաեւ գյուղական շրջաններում, որ կուտակումներ են լինում: Սա նորամուծության հետ է կապված, ինձ թվում է, որ աստիճանաբար կադապտացվեն: Համենայն դեպս չեմ կարծում, որ որեւէ ընտրող իր պարտականությունները չի կատարի, բոլորը կհասցնեն ժամանակի ընթացքում իրենց քաղաքացիական պարտքը կատարել»:

Մանրամասները՝ տեսանյութերում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930