«Ժառանգության» գրասենյակն ահազանգ էր ստացել, որ Դավթաշեն 1-ին թաղամասի 5/06 տեղամասում տեղամասի քարտուղարին ծեծում են: Մենք եղանք այնտեղ՝ քարտուղարը ողջ-առողջ էր ու վստահեցրեց, որ իրեն ոչ ոք չի ծեծել, ահազանգը սխալ է եղել:
Այդ տեղամասում իրեն շատ տարօրինակ էր պահում դիտորդ գրանցված «Տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոն» ՀԿ անդամ ներկայացած ոմն Արտյոմը: Նա անընդհատ ներս ու դուրս էր անում, տեղամասից դուրս մարդկանց հավաքում:
Մեզ հետ զրուցում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունից Անդրանիկ Գրիգորյանն այդ տեղամասում վստահեցրեց, որ նկատել է՝ այդ նույն Արտյոմը ուղղորդում է ընտրողներին, իսկ երբ փորձել է տեսանկարահանել, սկսել է սպառնալիքներ տեղալ. «Ասեց՝ ինչքան եք շարունակելու, ոտք կպոկի, չգիտեմ ինչ կանի: Ես իր սպառնալիքներին հումորով եմ վերաբերում, բայց դա ամեն դեպքում իրեն իրավունք չի վերապահում տեղամասում այդպես պահել: Իսկ հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցամատյանում գրանցի, որ նման դիտորդ կա, փորձում է արդարացնել նրա արածը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ