Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

4/01 ընտրատեղամասում դիտորդները ուղղորդում են ընտրողներին.

Ապրիլ 02,2017 16:00

4/01 ընտրատեղամասի շրջակայքում 39, 44 երթուղու գազելներով քաղաքացիների են տանում, բերում, կան նաեւ առանց երթուղային համարանիշի գազելներ:

Այս տեղամասում «ԵԼՔ» դաշինքի վստահված անձ Էդուարդ Ավետիսյանը Aravot.am-ին պատմեց, որ այս տեղամասում հանգիստ ընտրություններ են ընթանում, միակ տարօրինակ բանը ընտրողների ակտիվությունն է. «Ներկա պահին 830 հոգի ընտրել է 2000 ընտրողից, այսինքն, քառասուն տոկոսից ավելին, բայց օրվա կեսն էլ չի անցել: Չգիտեմ՝ ինչով կարող է պայմանավորված լինել, միգուցե այլ տեղերից մարդկանց բերում են»:

Մեր հարցին՝ չե՞ք ֆիքսել գազելները, պատասխանեց. «Մի քանի անգամ դուրս նայեցի, դպրոցի դիմաց չեն կանգնում»:

Նա ասաց, որ ուղեկցումներ էլ կան իրենց տեղամասում՝ բայց մեծ չէր քանակը. «Ոչ մի ֆիկտիվ բան չեմ նկատել»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից դիտորդ Վաչագան Խառատյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ գրանցված են դիտորդ, բայց ուղղորդում են ընտրողներին: Մեր հարցին՝ որ կուսակցություններից են, ասաց՝ չի կարող ասել:

Մեր հարցին՝ քանի նման դիտորդ կա, որոնք ուղղորդելու առաքելություն են իրականացնում, ասաց՝ երեք. «Իրականում իրենք դիտորդ չեն. Տեղամասում եւ տեղամասից դուրս ընտրող են բերում, կանչում, հավաքում, ուղղորդում, իսկ հանձնաժողովը հոյակապ աշխատանք է անում»:

Մեր հարցին՝ իր արձանագրած ահազանգերը գրանցամատյանում գրանցվե՞լ են, ասաց. «Այնպիսի փաստեր չունեմ, որ կարողանամ ահազանգել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930