Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ Դավիթաշեն թաղամասում 5/13 եւ 5/14 տեղամասի մոտ գտնվող լուսանկարում պատկերված ավտոտնակից ՀՀԿ-ականները գումար են բաժանում քաղաքացիներին, որից հետո նրանք գնում են ընտրության:
Երբ մենք հասանք այդ ավտոտնակի մոտ, մի կին, նկատելով մեր բեյջը, միանգամից խառնվեց իրար եւ հորդորեց իր հետ կանգնած մի տղայի՝ «զգուշացրու»:
Երբ դեռ չէինք սկսել տեսանկարահանել տարածքը, մի տղամարդ դուրս եկավ ավտոտնակից ու սկսեց բղավել, թե՝ իմ մասնավոր տարածքն է ի՞նչ գործ ունեք. «Իմ տարածքից գնա էն յան, էդքան բան եմ ասում»:
Կարդացեք նաև
Հետո նույն անձը սկսեց արդարանալ, թե ավտոտնակում տղուս ծնունդն եմ նշում, կարամ ձեզ էլ հրավիրեմ:

Լուսանկարում պարզ երեւում է, որ այդ ավտոտնակը Արթուր Գեւորգյանի նախընտրական շտաբն է: Տեսնելով լրագրողներին՝ շտաբի վրայից հեռացրել են ցուցապաստառը եւ վստահեցնում են, որ ծնունդ են անում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ