Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ է կատարվում Հանրապետական հիվանդանոցում շրջիկ քվեատուփի շուրջ

Ապրիլ 02,2017 15:32

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ահազանգ էր ստացել, որ Հանրապետական հիվանդանոցում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում շրջիկ արկղի հետ կապված ընտրախախտումներ կան:

Մենք եղանք այնտեղ, ընդունարանի մոտ բավականին մեծ կուտակում էր, հիվանդները հերթ էին կանգնել՝ քվեարկելու համար:

Մեզ հետ զրույցում «Ժառանգության» անդամ Ռաֆիկ Հակոբյանն ասաց, որ այստեղ լրիվ պայմանավորված քվեարկություն է. «Քանի որ այստեղ գլխավոր բժիշկը՝ Գրիգորյան Գարիկ Գրիգորիչը ՀԱԿ-ից է, 5-րդ համարը, հետեւաբար նախապես երեւի պայմանավորվել են, խոսում են՝ էս եկավ, էս չեկավ: Պայմանավորված են, գալիս են, ընտրում են: Բայց ներսում խախտում չկա»:

Հիվանդանոցում քվեարկության էր մասնակցում նաեւ շոուբիզնեսի ներկայացուցիչ «Պաուզա Անոն»: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը որեւէ ուղղորդում չի նկատել. «Ինձ կարա ինչ-որ մեկը ուղղություն տա՞, թե ում քվեարկեմ, ում՝ չէ»: Նա ասաց, որքվեարկել է հանուն Հայաստանի լավ ապագայի. «Ես ոչ մի կուսակցության կարգախոսը չեմ լսում, ես ունեմ իմ կարգախոսը՝ Հայաստանը լավը լինի՝ չգնանք: Թե ՀՀԿ-ն կլինի, թե ԲՀԿ-ն կլինի, թե եսիմ ով կլինի՝ իմ համար կապ չունի, ուղղակի լավ Հայաստան կառուցենք: Մարդ եղինին՝ կառուցեն մեր երկիրը, չգնանք էս երկրից»: Նա ասաց, որ ոչ մի քաղաքական ուժի էլ չի հավատում ու չի վստահում. «Ոչ մեկի հետ էլ հույս չեմ կապում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930