Aravot.am-ի հարցին, թե սոցհարցումներ իրականացնող տարբեր կազմակերպություններ «Ազատ դեմոկրատներ»-ի համար անցողիկ շեմ չեն կանխատեսում, ինչպես կմեկնաբանեք այս հանգամանքը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր Խաչատուր Քոքոբելյանը, որը քվեարկելու էր եկել Կենտրոն համայնքի թիվ 9/30 ընտրատեղամասում, պատասխանեց, որ հիմնականում սոց հարցումները պատվեր են լինում. «Եթե նկատել եք, մենք որեւէ քաղաքական ուժի հակաքարոզչություն չենք արել, մենք մեր ոճի մեջ ենք, բայց նույնիսկ այս պահին, մեզ հետ կապված, հակաքարոզչություն իրականացնողներ կան»:
Խաչատուր Քոքոբելյանը, ինչպես ինքն ասաց, քվեարկության է եկել «արդար եւ մրցունակ Հայաստան ունենալու ակնկալիքով»: Նրա խոսքով. «Ես վստահ եմ, որ Հայաստանի հանրապետության քաղաքացին ոչ միայն պարտավոր է, այլեւ իրավունք ունի ստեղծել ազատ, անկաշկանդ, անվտանգ եւ մրցունակ ու ժամանակակից Հայաստան»:
Հարցին, թե արդեն ընտրախախտումների վերաբերյալ ահազանգ են հնչում տեղեկություններ են շրջանառվում, պարոն Քոքոբելյանն ասաց, որ այդ պահի դրությամբ «խիստ, աղաղակող խախտումներ» իր մոտ չկան արձանագրված, բայց կուտակումների դեպքերին ծանոթ է. «Այդ բոլորը հավաքագրվում է, որպեսզի ոչ պրոֆեսիոնալ մակարդակով հայտարարություններ չարվեն, հստակ անալիզ արվի, հասկացվի որը որից հետո է»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ