Վանաձորի թիվ 23/37 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Ելք» դաշինքի առաջնորդ, պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը: Նա քվեարկելու էր եկել որդու հետ: Այնուհետեւ տարածքային թեկնածուն պատասխանելով լրագրողների հարցերին, խոսեց իրենց կողմից արձանագրված խախտումների մասին:
«Հիմնական խախտումների մասին լուրերը կապված են զանգվածային փող բաժանելու հետ: Հետո դեպքեր ենք ունեցել, որ չեն կնիքվում կտրոնները, ես հիմա գնալու եմ էնտեղ: Եվ երրորդը, որ առաջին քվեաթերթիկը չի դրվում առաջին տեղում, եւ 6-րդն է դրվել առաջին տեղում»:
Կարդացեք նաև
Էդմոն Մարուքյանը, սակայն նշում է, որ ոչինչ չի ազդելու ընտրությունների արդյունքների վրա. «Վանաձորում երբեք փող բաժանելը չի աշխատել: Եվ փող բաժանողներն այսօր գիշեր գլխով հարվածելու են պատին, որովհետեւ պարզելու են, որ իրենց բաժանած փողն արդյունք չի տվել եւ չի տալու: Ես վստահ եմ, որ ո՛չ վանանաձորցին, եւ ընդհանրապես ՀՀ քաղաքացին չի վաճառվում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ