Այսօր ՀՀ Ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ արդեն իսկ մի շարք ահազանգեր է ստացել: Այս մասին քիչ առաջ ԿԸՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը:
Նա նշեց, որ ահազանգերից երկուսը վերաբերում են խուլիգանական արարքներին, մեկը՝ վստահված անձի եւ դիտորդի լիազորությունների խոչընդոտմանը, ութը՝ մեկից ավելի անգամ քվեարկելուն, եւ մեկը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը:
Մերուժան Հակոբյանը չմանրամասնեց, թե որտեղ եւ խուլիգանական ինչ արարքների մասին է խոսքը, այս պահին ոստիկանությունն աշխատում է ահազանգի հետքերով:
ՀՀ ոստիկանության թեժ գծով էլ, Հակոբյանի փոխանցմամբ, մի քանի ահազանգ է ստացվել՝ տեղամասերում կուտակումների, լցոնման, ընտրակաշառքի բաժանման, նաեւ՝ բռնության եւ ծեծի մասին: Այս դեպքում էլ Մերուժան Հակոբյանը հստակ տվյալներ չհայտնեց, քանի որ իրավապահները նյութեր են նախապատրաստում:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ